base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Ներկայումս Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանվում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման), վերաբերող ընդհանուր դրույթները` չհստակեցնելով գործադիր մարմնի մրցույթի անցկացման, մրցույթի արդյունքների բողոքարկման, ընտրության (նշանակման) համապատասխան ընթացակարգ և հստակ չափորոշիչներ:

Վերոնշյալ ընդհանուր կարգավորումները գործնականում առաջացնում են խնդիրներ և բարդացնում են համապատասխան գործընթացը պետական ոչ առևտրային կազմակերպություների համար` կապված գործադիր մարմինների մրցույթի անցկացման կազմակերպչական, ընտրության (նշանակման) ուղղված ընթացակարգի և սահմանված չափորոշիչների հետ: Զուգահեռաբար բարդ իրավիճակ է ստեղծվում նաև գործադիր մարմնի թափուր հաստիքի հավականորդների համար, քանի որ ներակայումս չկա հստակ սահմանումներ ինչպես մրցույթի մասնակցմանը ներկայացվող պահանջների, այնպես էլ առկա չէ հստակ ընթացակարգ մրցույթի անցկացման, մրցույթի  արդյունքների բողոքարկման և այլ ընթացակարգային հարցերի վերաբերյալ:

Բացի այդ, հարկ է նշել, որ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման առարկան ընդգրկում է ոչ միայն պետական ոչ առևտրային կազմակերպությունների այլ նաև  հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգավորումներ: Սույնի մասով հարկ է մեջբերել, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 490-Ն փոփոխությամբ սահմանվել է սույն Կառավարության որոշման ընդունման համար լիազորող նորմը` ընդգրկելով միայն պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները:

Վերոնշյալ լիազորող նորմի առկայությունը հիմք է հանդիսացել փոփոխել միայն Որոշման 1-ին Հավելվածը (այսուհետ` Հավելված)` այն է սահմանել պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները, իսկ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով և թե այլ օրենքով բացակայում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունումը լիազորող որևէ նորմ` ինչը հիմք կարող էր հանդիսանալ Որոշմամբ սահանված բաժնետիրական ընկերությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ նման կարգավորումներ նախատեսելու համար:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է  Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 244-Ն որոշման 1-ին Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:

Մասնավորապես, Հավելվածով սահմանվում են պետական կազմակերպությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը (թեստերի հարցերի քանակը, թեստերի լուծման ժամանակը, թեստային առաջադրանքների կազմման հիմքում ընկած իրավական ակտերի շրջանակը և այլն), մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները, մրցույթի արդյունքները բողոքարկելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի ընտրության (նշանակման) ընդհանուր կարգն և գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնելու համար հստակ չափորոշիչները:

Ակնկալվող արդյունք

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի հստակ ընթացակարգ, որը խթան կհադիսանա պետական կազմակերպությունների համար` վերջիններիս կողմից պատշաճ կերպով իրականացնել ինչպես պետական կազմակերպության գործադիր մարմնի մրցույթի անցկացման, այնպես էլ գործադիր մարմնի նշանակման ընտրությանն ուղղված համապատասխան գործընթացը:

  • project.old_project_time.text

    13.07.2021 - 31.07.2021

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Юстиция

  • project.ministry.title

    Министерство юстиции

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3569

project.print.title

project.sentences.title

26.07.2021

Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «և էլեկտրոնային փոստի հասցեն» բառերը փոխարինել «, էլեկտրոնային փոստի հասցեն և հաշմանդամությամբ պայմանավորված խելամիտ հարմարեցումների հնարավոր անհրաժեշտության մասին տեղեկությունը» բառերով։ Առաջարկը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 20-րդ հոդվածների պահանջներից։

26.07.2021

8-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 7-րդ ենթակետով. «7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճեն (եթե 6-րդ կետում նշված փաստաթղթերում առկա չէ հայերենի իմացությունը հավաստող տեղեկություն).»։

26.07.2021

8-րդ կետի 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանակությամբ՝ նոր 9-րդ ենթակետով. «9) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ:»։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text