base.notification_banner.text
project.favorite.title

ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւՆԻՍԻ 8-Ի 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են փոխանցվել պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի: Բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման վերաբերյալ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության ձևը սահմանում է լիազոր մարմինը: Վկայակոչված իրավադրույթից բխում է, որ լիազորող նորմի բովանդակության շրջանակներում լիազոր մարմինն իրավասու է սահմանելու բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման վերաբերյալ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության ձևը, մինչդեռ գործող խմբագրությամբ Առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 8-ի թիվ 47-Ն հրամանի հավելվածով սահմանված ձևը վերաբերում է անձնական տվյալներին: Նշված վրիպակն ուղղելու կապակցությամբ առաջացել է նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 8-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է նշված հրամանով սահմանված ձևը համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի ձևակերպմանը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 8-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կուղղվի գործող հրամանում տեղ գտած վրիպակը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ

«Առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 8-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

  • project.old_project_time.text

    22.07.2021 - 06.08.2021

  • project.type.title

    Приказ решение

  • project.area.title

    Здравоохранение

  • project.ministry.title

    Министерство здравоохранения

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4654

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text