ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԵՑՈւԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները սահմանելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները սահմանելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի այսուհետ` Օրենք 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի կատարման անհրաժեշտությամբ:
- Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել հոգեբուժական կազմակերպությունում անձի կեցությանը համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ նորմերին և կանոններին համապատասխանող, բարեկարգ, կահավորված, սանհանգույցով և լոգասենյակով, եղանակային պայմանների համար անհրաժեշտ ջեռուցմամբ, օդափոխությամբ, խոնավությամբ, բնական և արհեստական լուսավորությամբ պայմանների, մեկ մահճակալի հաշվով՝ առնվազն 4-6 քառ. մետրի հնարավորության, տղամարդկանց, կանանց և երեխաների համար առանձնացված հիվանդասենյակների, երեխաների համար առանձնացված բաժանմունքերի ապահովման պահանջները:
Նախագծով սահմանվում է նաև, որ հոգեբուժական կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պետք է շաբաթական առնվազն մեկ անգամ տրամադրի մաքուր հագուստ և անկողնային պարագաներ: Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին տրվող սնունդը պետք է ունենա բավարար սննդարարություն և օրգանոլեպտիկ հատկություններ (համ, հոտ, տեսք): Ընդ որում, հարկ է նշել, որ հագուստի չափաբաժինը, դրանց օգտագործման ժամկետները, անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց օգտագործման ժամկետները, ինչպես նաև սննդի օրական միջին չափաբաժինը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 711-Ն որոշմամբ
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները:
-
project.old_project_time.text
13.08.2021 - 29.08.2021
-
project.type.title
Приказ
-
project.area.title
Здравоохранение
-
project.ministry.title
Министерство здравоохранения
project.views.title 4419
project.print.title