project.favorite.title
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
3050 - project.vote.yes
-
2389 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
51 | 09.09.2021 04:12:59 | Վերջ տվե՛ք ֆաշիզմին: |
Չի ընդունվել
|
|||
52 | 09.09.2021 05:00:06 | 1․ Իմ մարմինը միայն իմ մարմինն է։ Առանց իմ թույլտվության ու ցանկության իմ մարմնի մեջ միջամտելու բոլոր փորձերը համարվում են բռնություն։ Անկախ նրանից, թե ինչ նպատակով են արվում։ Բացառությունը կարող է լինել իրավիճակը, երբ իմ կյանքին անմիջական մահացու վտանգ է սպառնում, իսկ ես անգիտակից եմ։ Կովիդը հաստատ այդ դեպքը չէ։ 2․ Իմ անձնական եկամուտը միայն իմ անձնական եկամուտ է, և միայն ես եմ որոշում ինչպես այն ծախսել։ Ես վճարում եմ բոլոր հարկերն ու տուրքերը, կարծում եմ, մնացած վաստակացս գումարը պետք է լինի իմ անձնական տրամադրության տակ։ Դուք պահանջում եք, որ ես իմ աշխատավարձի 1/6 ծախսեմ թեստերի։ Դրա իրավունքը ձեզ ոչ ոք չի վերապահել։ Այդ գումարը պատկանում է ինձ և իմ երեխաներին, որոնցից երկուսը անչափահաս են։ 3․ Դուք ինձ շանտաժի եք ենթարկում, ձեր հրամանով վտանգի տակ դնելով նաև իմ աշխատանքի իրավունքը։ Շանտաժը քրեական հանցագործություն է։ Մարդ չպիտի սպառնալիքի և անօրինական ճնշման տակ ընտրություն կայացնի։ Այսպիսով, ես պահանջում եմ, որ ձեր՝ մեր սահմանադրական իրավունքներին հակասող հրամանը չեղարկվի։ |
Չի ընդունվել
|
|||
53 | 09.09.2021 06:44:35 | Հակասում ՀՀ սահմանադրությանը |
Չի ընդունվել
|
|||
54 | 09.09.2021 06:45:20 | Հակասում է սահմանադրությանը |
Չի ընդունվել
|
|||
55 | 09.09.2021 09:44:24 | 0 |
Չի ընդունվել
|
|||
56 | 09.09.2021 11:28:22 | Էս ինչ թվեր եք նկարում հերթական հակաազգային օրենքի համար |
Չի ընդունվել
|
|||
57 | 09.09.2021 12:40:11 | Իսկ Կողմ քվերակողներից կա մարդ, որ մեկնաբանի իր որոշումը? |
Չի ընդունվել
|
|||
58 | 09.09.2021 12:57:59 | Վատ նախագիծ է, հաշվի չի առնում հայերի սոցիալական վիճակը, խախտում է մարդու իրավունքները։ |
Չի ընդունվել
|
|||
59 | 09.09.2021 13:24:48 | Նախագծին միանշանակ դեմ եմ։ Պատվաստվելը կարելի է խրախուսել, ոչ թե ասել կամ պատվաստվում եք, կամ ամիսը 30000 տալիս եք թեստ եք հանձնում, կամ դուրս գալիս աշխատանքից... |
Չի ընդունվել
|
|||
60 | 09.09.2021 13:34:41 | ՊՇՌ թեստը պիտի լինի անվճար։ |
Չի ընդունվել
|
|||
61 | 09.09.2021 13:40:25 | Սա ինչ բան է,իմ կյանքը ու իմ առողջությունը իմ սեփականությունն է, ինչպես նաև այն դրամական միջոցները, որոնք ես իմ արդար քրտինքով եմ վաստակում, դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք ինձ իմ կամքին հակառակ հակադրելով տանեք պատվաստման, կամ իմ գումարների անիմաստ փոշւացման, ես դա թույլ չեմ տա և վերջ,կորեք գրողի ծոցը։ |
Չի ընդունվել
|
|||
62 | 09.09.2021 13:49:04 | Դեմ եմ !!! Ոչ ոք չի կարող ինձ ստիպել պատվաստվել!!! Ես փորձադաշտ չեմ։ Ով է պատասխանատու, երբ պատվաստված անձը առողջական խնդիր ունենա կամ մահանա՞ !!!!!!!! Սա հակասահմանադրական է!!!!! Մարդու իրավունքների խիստ ոտնահարում է!!!!!! |
Չի ընդունվել
|
|||
63 | 09.09.2021 14:36:31 | Եթե պատվաստվում են, պետք է պատվաստվենք բոլորը, սկսած կառավարությունից և օրենսդիրից |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
64 | 09.09.2021 15:52:49 | Թեստավորումը դարձնել անվճար։ Պատվաստումը պետք է լինի միմիայն կամավոր սկզբունքով։ |
Չի ընդունվել
|
|||
65 | 09.09.2021 18:17:28 | Վերանայե՛ք Ձեր որոշումները և պաշտպանե՛ք ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Մի՛ ավելացրեք ուսուցիչների բեռ, ոչ մի հիմնավորում չկա, այլ կերպ կավելացնեք գործազուրկների թիվը, դպրոցները կդատարկվեն։ |
Չի ընդունվել
|
|||
66 | 09.09.2021 21:40:20 | Առաջարկում եմ հանել "Պարտադիր" պայմանը։ Ի՞նչով են պատվաստումից ազատված պաշտոնյաները առավել մյուս քաղաքացիներից։ |
Չի ընդունվել
|
|||
67 | 10.09.2021 00:11:58 | Թեստերը պետք է միանշանակ լինի անվճար և մարդիկ թեստավորվեն անվճար ,իսկ պատվաստվելը , քաղաքացու ցանկությանբ։ |
Չի ընդունվել
|
|||
68 | 10.09.2021 01:30:23 | հարցս վերաբերվում է կոնկրետ առողջապահության ոլորտին ,հատկապես կապված կորոնավիրուսի դեմ պատվաստմանը։Նախ պատվաստումները չպետք է լինեն պարտադիր,պետք է թողնել քաղաքացու ընտրությանը,և ոչ մի սահմանափակումներ չպետք է կիրառվեն պատվաստում չցանկացող անձանց հանդեպ։Իսկ եթե պետք է խախտվի սահմանադրական կարգը,այսինքն մարդու իրավունքներն ու հարկադրաբար կամ սահմանափակումներ կիրառելով պետք է պատվաստեն,ինչը մարդու իրավունքների խախտում է համարվում.քր. գործ հարուցել այն անձանց և կառույցների հանդեպ ովքեր խախտում են սահմանադրական կարգը և պատժի ենթարկել նշված անձանց։ Ի՞նչ է սա եթե ո՝չ փողերի լվացման գործընթաց։Երբ մարդը ստանում է 60000 դրամ աշխատավարձ,որից 30000ը պետք է հատկացնի թեստին որպեսզի աշխատանքից չաղատվի։Մնացած 30000 դրամով մեկ ամիս գոյատևել,ընտանիք պահելը կարծում եմ ծաղրանք է։Վերջին 3 տարիներին ավելի շատ խախտվեց մարդու իրավունքները,քան նախկին 30 տարիներին։Ես ինքս դեմ եմ պատվաստմանը ։Դեմ եմ նաև 14 @օրյա թեստերի անց կացմանը։Առաջարկում եմ համախմբվել, և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց,ովքեր կփորձեն քաղաքացու իրավունքները ոտնահարել և ճնշում գործադրել։Բավական է ժողովրդին դնել մի իրավիճակի մեջ,որը անթույլատրելի է։ |
Չի ընդունվել
|
|||
69 | 10.09.2021 01:46:24 | Առաջարկս հետևյալն է։Պատկան մարմինները տան պատասխան . 1.Եթե պատվաստումը պարտադիր է,ինչու՞ պաշտոնյաներն ունեն արտոնություններ և կարող են չպատվաստվել։ 2. Տալ բացատրություն.ինչու ՞ է պատվաստված անձը մահանում կամ կրկին վարակվում եթե պատվաստումը պետք է կանխարգելի վարակը և մահը։Ի դեպ նշեմ որ մահացողը հենց վիրուսից է մահանում ,իսկ կրկին վարակվածը նույն ծանրության է տանում վիրուսը, ինչ չպատվաստված անձը։ 3.Առողջապահության նախարարությունը տա բացատրություն. Ինչու՞ գումար չունեցող անձին,ում շտապ վիրահատություն կամ այլ միջամտություն է հարկավոր չեն սպասարկում մինչև գումար չի վճարում։Որի հետևանքով նույնիսկ մահվան դեպքերով է ավարտվում։Իսկ կորոնավիրուսը դարձնում են առաջնային,կարծես թե շատ մտահոգված են քաղաքացու առողջութբամբ։Մահերի տարբերությունը ո՞րն է,կոռոնա վիրուսի՞ց թե այլ հիվանդությունից։Երկրում կատարվում է փողերի լվացում։Որի դեմը պետք է առնենք համախմբված ձևով ու թույլ չտանք քնից արթնանալուն պես նոր օրենքներ հանեն,որը չի բխում ՀՀ քաղաքացու շահերից։Հարցերն ու առաջարկները շատ են։Ցավոք չեմ կարող միանգամից ներկայացնել։ |
Չի ընդունվել
|
|||
70 | 10.09.2021 01:46:25 | Առաջարկս հետևյալն է։Պատկան մարմինները տան պատասխան . 1.Եթե պատվաստումը պարտադիր է,ինչու՞ պաշտոնյաներն ունեն արտոնություններ և կարող են չպատվաստվել։ 2. Տալ բացատրություն.ինչու ՞ է պատվաստված անձը մահանում կամ կրկին վարակվում եթե պատվաստումը պետք է կանխարգելի վարակը և մահը։Ի դեպ նշեմ որ մահացողը հենց վիրուսից է մահանում ,իսկ կրկին վարակվածը նույն ծանրության է տանում վիրուսը, ինչ չպատվաստված անձը։ 3.Առողջապահության նախարարությունը տա բացատրություն. Ինչու՞ գումար չունեցող անձին,ում շտապ վիրահատություն կամ այլ միջամտություն է հարկավոր չեն սպասարկում մինչև գումար չի վճարում։Որի հետևանքով նույնիսկ մահվան դեպքերով է ավարտվում։Իսկ կորոնավիրուսը դարձնում են առաջնային,կարծես թե շատ մտահոգված են քաղաքացու առողջութբամբ։Մահերի տարբերությունը ո՞րն է,կոռոնա վիրուսի՞ց թե այլ հիվանդությունից։Երկրում կատարվում է փողերի լվացում։Որի դեմը պետք է առնենք համախմբված ձևով ու թույլ չտանք քնից արթնանալուն պես նոր օրենքներ հանեն,որը չի բխում ՀՀ քաղաքացու շահերից։Հարցերն ու առաջարկները շատ են։Ցավոք չեմ կարող միանգամից ներկայացնել։ |
Չի ընդունվել
|
|||
71 | 10.09.2021 02:41:14 | Սարքել անվճար ՊՇՌ թեսթերը!!!!! |
Չի ընդունվել
|
|||
72 | 10.09.2021 07:05:15 | Առաջարկում եմ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հանել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2-րդ մասով կատարվող լրացումով սահմանվում են բացառություններ, որոնք ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ նախագծի ընդհանուր տրամաբանությանը, ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև չեն ապահովում նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը: Մասնավորապես, համաձայն նախագծի հիմնավորման կարևորվում է հանրային իշխանության մարմինների ծառայողների և աշխատողների՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը, սակայն Նշված լրացմամբ ստացվում է, որ հանրային իշխանության մարմինների մի շարք աշխատողներ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները չպահպանելու պարագայում չեն ենթարկվում Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 16.1 հոդվածի 1-ին եկտի պահանջներին, հետևաբար առաջացնում են անվտանգության պայմանների պահպանման խաթարում հարնային իշխանության մարմինների մյուս աշխատողների համար: Բացի այդ, կրկին հիմնավորման համաձայն, վարակի տարածման կանխարգելիչ միջոցների խիստ պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պահանջը բխում է նաև Սահմանադրությունից, որի 85-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք, իսկ 86-րդ հոդվածով պետության քաղաքականության հիմնական նպատակների շարքում նախատեսվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը։ Այսինքն, Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի լրացմամբ նշվող պաշտոնատար անձանց օրենքով իրավունք է տրվում վտանգել իրենց գործընկերների առողջությունը` խախտելով ՀՀ Սահմանադրության պահանջը: Եվ վերջապես, համաձայն հիմնավորման Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը, ինչը բխում է հանրային շահերից և պետության պոզիտիվ պարտականություններից: Միաժամանակ, նշված մարմիններում սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման միջոցով նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը: Ստացվում է Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի լրացմամբ նշվող պաշտոնատար անձինք պետք է լրիվ մեկուսանան և' աշխատանքի մեջ` աշխատեն միայն իրար հետ, առանց փոխհարաբերվելու հանրային իշխանության մարմինների մյուս աշխատողների հետ, ովքեր ունեն հստակ պարտավորվածություն սանիտարահամաճարակային նորմերի պահպանման, և' նաև առօրյայում` չշփվեն այլ ՀՀ քաղաքացիների հետ: |
Չի ընդունվել
|
|||
73 | 10.09.2021 10:35:30 | Իսկ գոնե գիտեք էդ պատվաստոիմ կոչեցյալը` ինչ է պարունակում? և հետո ով է թույլ տվել իմ տեղը որոշեք ես ինչ անեմ? ես չեմ պատբաստվել ու չեմ պատվաստվելու, և պատվաստվածներից էլ պիտի հեռու մնամ, Իսրաելի փորձը ցույց է տալիս որ պատվաստվածներն են վարակվում, |
Չի ընդունվել
|
|||
74 | 10.09.2021 12:05:19 | Դեմ եմ քանի որ ինքս լինելով բժիշկ հասկանում եմ որ թերի է որոշ դեպքերում նման սխալ թույլ տալը նույնիսկ անթույլատրելի է , չի կարելի այս ոլորտում նման բաց թողնել : |
Չի ընդունվել
|
|||
75 | 11.09.2021 02:37:13 | Աբսուրդ է երբ որոշակի պաշտոն զբաղեցնելը կարող է ազատել մեկին պատվաստվելու պարտավորությունից։ Ասենք դա արդեն չափն անցնել է բառիս բուն իմաստով։ կաստաներ սահմանեք որ ավելի ազնիվ լինի |
Չի ընդունվել
|