base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1998-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1998-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է «Գյումրու ծանրամարտի  մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ,  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր Իսրայել Միլիտոսյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց»» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 2021 թվականի հունիսի 23-ի նիստի որոշմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Իսրայել Միլիտոսյանը մարզադպրոցի հիմնադրման օրվանից մինչև օրս մարզադպրոցի տնօրենն է:

Իսրայել Միլիտոսյանի զավակները՝ Վարդան, Մելինե, Լյուսյա Միլիտոսյանները և կինը՝ Անահիտ Միլիտոսյանը տվել են իրենց համաձայնությունը մարզադպրոցի անվանակոչմանը:

Մարզադպրոցը Իսրայել Միլիտոսյանի անվամբ անվանակոչելով կատարվում է մարզադպրոցի կոլեկտիվի խնդրանքը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարևորելով  հանրահայտ ծանրորդ և վաստակաշատ մանկավարժ Իսրայել Միլիտոսյանի ներդրած մեծ ավանդը սպորտի՝ մասնավորապես ծանրամարտ մարզաձևի զարգացման, Գյումրու ծանրամարտի օլիմպիական  մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և դաստիարակության գործում՝ մարզադպրոցի անվանակոչումը Իսրայել Միլիտոսյանի անվամբ՝ նրա տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ յուրատեսակ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին, մասնավորապես ծանրամարտ մարզաձևին և Գյումրու ծանրամարտի օլիմպիական  մանկապատանեկան մարզադպրոցին նվիրած մարդուն:

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի № 1998-ն և 2003 թվականի սեպտեմբերի 17-ի № 1277-ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • project.old_project_time.text

    02.09.2021 - 22.09.2021

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Спорт и молодежь

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2738

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text