project.favorite.title
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
24 - project.vote.yes
-
23 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 19.10.2021 15:25:04 | Հաշվի առնելով համաճաևակի գնալով ավելի տարածումն ու 1 քննությունից առաջացած բողոքներն, առաջարկում եմ քննություններն անցկացնել կրկին 2 քննությամբ։ Սակայն այս տարի որոշ առարկաներին քիչ էին տեղեր հատկացված, կարծում եմ պետք է ավելացնել. Օրինակ՝ ԵՊՀ֊ում գերմաներեն լեզու անգլերեն լեզու և հաղորդակցություն բաժնին համեմատաբար քիչ տեղեր էին հատկացված։ Հայաստանը գերմաներենի մասնագետների կարիք կարծում եմ շատ ունի, ուստի պետք է ավելի շատ տեղ հատկացնել այդ լեզվին։ |
Ըստ ցանկի՝ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմորդները հանձնելու են 2 քննություն, բացի ներբուհական քննություններից, ելնելով տվյալ մասնագիտության առանձնահատկությունից:
Նախագիծը վերաբերում է միայն ընդունելության քննությունների սահմանմանը:
|
|||
2 | 19.10.2021 15:25:06 | Հաշվի առնելով համաճաևակի գնալով ավելի տարածումն ու 1 քննությունից առաջացած բողոքներն, առաջարկում եմ քննություններն անցկացնել կրկին 2 քննությամբ։ Սակայն այս տարի որոշ առարկաներին քիչ էին տեղեր հատկացված, կարծում եմ պետք է ավելացնել. Օրինակ՝ ԵՊՀ֊ում գերմաներեն լեզու անգլերեն լեզու և հաղորդակցություն բաժնին համեմատաբար քիչ տեղեր էին հատկացված։ Հայաստանը գերմաներենի մասնագետների կարիք կարծում եմ շատ ունի, ուստի պետք է ավելի շատ տեղ հատկացնել այդ լեզվին։ |
Առաջարկը մուտքագրվել է 2 անգամ, տես՝ Անահիտ Լալայան (anahit.lalayan.03@bk.ru)
|
|||
3 | 22.10.2021 08:08:32 | Միանշանակ դեմ եմ , քանի որ ԲՈԻՀ ընդունվելուց 1,5-2 տարի առաջ աշակերտները պարապում են կրկնուսույցի մոտ , իսկ 2022 թ. շրջանավարտները , որոնք արդեն տարուց ավել է սկսել են պարապմունքները 1 առարկաի ավելացումը , թե՛ ֆիզիկական , թե՛ հոգեբանական դժվարությունների առաջ կկանգնեցնի , որն էլ միանշանակ բացասական կանդրադառնա ընդունելության քննությունների վրա ։ |
Առաջարկն ընդունելի չէ:
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված մրցութային մեկ քննություն սահմանվեց միայն 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար, որի նպատակն էր հնարավորինս նվազեցնել ընդունելության քննությունները և դրանց հանձնման պարբերականությունը: 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ավարտից հետո շատ քաղաքացիներ դժգոհություն էին հայտնում առ այն, որ մեկ քննությունը լիարժեք չի ստուգում դիմորդի գիտելիքները և դիմորդների համար ավելի նախընտրելի էր մրցույթին մասնակցել երկու /երեք/ առարկայի գումարային գնահատականով: Նշենք նաև, որ 2021/2022 ուսումնական տարվա համար ևս սահմանված է եղել հիմնականում երկու մցութային քննություն (որոշ մասնագիտությունների պարագայում՝ վճարովի ուսուցման համակարգում հնարավոր թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականի փոխանցում նաև նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից): Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ համաձայն «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան:
|