base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

<<————>>————2021թ N—————Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետում «2022» թիվը փոխարինել «2025» թվով:

2․ Որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝

1) 41-րդ կետի աղյուսակի 2-րդ ենթակետի «Մակնիշ» բառը փոխարինել «Մակնիշի ծագման երկիր»  բառերով։

2) 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<49․ Մրցույթի նվազագույն անցողիկ միավոր է համարվում 50 միավորը։ Մրցույթի արդյունքում առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մաuնակիցը ճանաչվում է մրցույթը հաղթող:»

3) 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<64․ Երթուղիներն uպաuարկելու իրավունքը տրվում է 10 տարի ժամկետով։»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • project.old_project_time.text

    21.10.2021 - 11.11.2021

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Транспорт

  • project.ministry.title

    Министерство территориального управления и инфраструктур

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2969

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text