В разработке
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
1 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Գործող օրենսդրության համաձայն՝ կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարներն ու պարգևավճարները վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով։
Կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքած բանկում բացված հաշվին փոխանցելու միջոցով։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել երկու նոր հատուկ բանկային հաշիվներ.
- Միանվագ դրամական վճարների հաշիվ` ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար,
- Սոցիալական ապահովության հաշիվ՝ ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար։
Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ վերը նշված հաշիվներին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։
Կարգավորվում են նաև վերը նշված հատուկ բանկային հաշիվների վարման առանձնահատկությունները։
-
project.old_project_time.text
14.08.2017 - 30.08.2017
-
project.type.title
Закон
-
project.area.title
Социальное обеспечение
-
project.ministry.title
Министерство труда и социальных вопросов
-
project.discussion_date.title
14.08.2017
-
project.discussion_address.title
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
project.views.title 7870
project.print.title