«ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »______________ 2021 թվականի N___-Լ
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» և «զ» մասերը, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ կետը, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածի «ա» մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման (շահագրգիռ) մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ),՝ սույն որոշումն (այսուհետ՝ որոշում) ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ որոշման N 1 հավելվածով նախատեսված, իրենց ենթակայության կարևորագույն նշանակության օբյեկտների վերաբերյալծրագրայինառաջարկները (առաջնահերթությունների, ֆինանսավորման աղբյուրի և միջոցառումների ժամանակացույցի մասով) ներկայացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտե:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ որոշման 2-րդ կետով նախատեսված առաջարկներն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում առաջարկներն ամփոփել, կազմել միջոցառումների ծրագիր և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
project.old_project_time.text
27.10.2021 - 11.11.2021
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Градостроителство
-
project.ministry.title
Комитет по градостроительству
project.views.title 2665
project.print.title