base.notification_banner.text
project.favorite.title

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ:

 

  • project.old_project_time.text

    04.11.2021 - 19.11.2021

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Градостроителство

  • project.ministry.title

    Комитет по градостроительству

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3090

project.print.title

project.sentences.title

19.11.2021

Ցավոք, կրկին անգամ պետք է կարծիք հայտնենք գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանության վերաբերյալ ներկայացվող իր արժեքով հերթական տեքստին, որի պատճառով այս հարթակում կարծիքը կներկայացնենք հակիրճ: Հետևանքները անդառնալի կլինեն, եթե գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերը վերացնելու փոխարեն այն «փաթեթավորենք» իրավական նորմերով: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն գործող կարգում առկա խնդիրներից ելնելով՝ շինարարությունում ծախսերը միչև 30%-ով չհիմնավորված բարձրանում են, պետական վերահսկողու-թյան ծառայության կողմից իրականացվող միջոցառումները՝ 1միլիարդ դրամից ավել արժողությամբ շինարարության մասով, վերջին օրերի խոշոր կոռուպցիոն բացահայտումները մեկ անգամ ևս փաստում են, որ շինարարության նախահաշվային փաստաթղթերում առկա են մեծ ռիսկեր: Այդ փաստաթղթերի հիման վրա կառուցվող շինարարական աշխատանքների արժեքները հիմք ընդունելով՝ շինարարության խոշորացված արժեքների ցուցանիշների ժողովածուի կազմումը կամ թարմացումը ընդամենը օրինականության «փաթեթավորման» դեր կկատարի, ինչն էլ իր հերթին ավելի կմեծացնի այդ ռիսկերի արդեն իսկ մեծ չափերը:

19.11.2021

Ներկայացվել է շինարարության գնագոյացման մեթոդաբանության հայեցակարգ որտեղ միջազգային փորձի վերաբերյալ ընդամենը նշվում է , 1. եվրոպական և ԱՊՀ երկրներում կիրառվող ժամանակակից ռեսուրսային մեթոդի համեմատությամբ տվյալ (բազիսաինդեքսային) մեթոդը համարվում է ոչ արդիական (ԿԵՏ 19) 2. պետք է ուսումնասիրել Եվրոպական միության (ԵՄ) և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ և այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում) երկրներում գործող գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ընդհանուր մեթոդաբանության առանձնահատկությունները(ԿԵՏ 38 ) Այսինքն, կարող ենք փաստել, որ առանց միջազգային փորձի ուսումնասիրության, ներկայացվել է հայեցակարգ: Այնինչ, պետք է ուսումնասիրվեր առկա միջազգային փորձը, ներկայացնելով առնվազն` առաջադեմ երկրներում, ինչպես նաև ՀՀ հետ սոցիալ-տնտեսական համադրելի մակարդակ ունեցող երկրներում բնագավառի խնդիրները, դրանց լուծման համար ձեռնարկված քայլերը և դրանց արդյունավետությունը՝ արտահայտված կոնկրետ ցուցանիշներով:

19.11.2021

Առաջարկվում է ստեղծել, այսպես կոչված, մոնիթորինգային մասնագիտացված կենտրոններ, սակայն ներկայացված չեն դրանց ստեղծման և շահագործման հետ կապված առնվազն մոտավոր ֆինանսական հաշվարկները, որպեսզի պարզ դառնա ինչ բեռ է նախատեսվում ՀՀ պետական բյուջեի վրա, և արդյո՞ք նման ծախսերը կարդարացվեն՝ համեմատելով հնարավոր դրական արդյունքները: Այս կոնտեքստում պետք հաշվի առնել նոր կոռորպցիոն ռիսկերի մեծ օջախ ստեղծելու հավանականությունը, քանի որ, չունենալով գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման հստակ մեթոդաբանություն, մոնիթորինգ իրականացնողները չեն ունենալու գործիքակազմ, որով հնարավոր կլինի հաստատել հավաքագրվող տեղեկատվության հիմնավորված լինելը, որի պատճառով շատ դեպքերում կարող է ներկայացվել որոշ շրջանակների համար ցանկալի տեղեկատվություն: Չի կարելի կոմիտեի ենթակայության տակ գտնվող նոր ստորաբաժանումներ ունենալու ցանկությունը դարձնել ինքնանպատակ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված հայեցակարգը որոշակիորեն հիմնավորված կլիներ միայն այն դեպքում, եթե ունենայինք գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման լրամշակված մեթոդաբանություն: Ներկայումս, թեկուզ և իրենց պատկերացրած մոնիթորինգային կենտրոնների առկայության դեպքում ՀՀ տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների ժողովածուի լրամշակումը և իրենց պատկերացրած շենքի ինֆորմացիոն մոդելավորման (BIM- Building Information Modeling) տեխնոլոգիաների կիրառմամբ շինարարական ծրագրերի ինֆորմացիոն մոդելավորման համար մեթոդական ուղեցույցի մշակումը կնմանվի նրան, որ կինը և տղամարդը համարելով, որ թոռ ունենալը շատ լավ բան է ցանկանան մինգամից թոռ ունենալ:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text