project.favorite.title
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
7 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 24.11.2021 11:57:56 | Առաջարկում եմ ՝ V. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ կետի 26-րդ ենթակետում, այն է ՝ Սովորողի ազատումը հաստատությունից կատարվում է՝ ավելացնել ևս մեկ կետ. մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ կարգապահական տույժ ունենալու (նկատողույուն կամ խիստ նկատողություն ) դեպքում: |
Լրացուցիչ կքննարկվի:
|
|||
2 | 25.11.2021 09:33:08 | Կարգում հանրակրթական պետական ուսումնական հաստատությունից, մասնավորապես՝ հիմնական դպրոցից, ազատման վերաբերյալ չկան դրույթներ։ Պարտադիր ուսուցման պայմաններում դա հասկանալի է, սակայն որոշակի (իրավա)խախտումների կամ պայմանագրային դրույթների խախտման դեպքում հնարավոր է ազատում դպրոցից։ Դա պետք է սահմանվի։ |
|
|||
3 | 08.12.2021 01:39:25 | Կարևոր է դպրոց սովորողի ընդգրկման և տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում՝ 19-րդ հոդվածում, ավելացնել ա.տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժ հիմնարկից) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ուսումնական հաստատությունում սովորողների համար անվտանգ և ապահով միջավայր, բժշկական օգնություն և սպասարկում, ֆիզիկական զարգացման և առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու , անհրաժեշտ և որակյալ աշխատանքներ իրականացնելու համար բ.հիմնական կրթության վկայականը՝ կրթական 3-րդ աստիճան, 10-12-րդ դասարաններ, ընդունվելիս կամ տեղափոխվելիս: Միևնույնէ առանց վկայականը պահանջելու անհնար է կատարել ընդունելություն, ինչպես նաև հակասություն է առաջանում կարգի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջի հետ: |
|