base.notification_banner.text
project.favorite.title

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի և «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում` թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործառնություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստր սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթը

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ  «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» Համաձայնագրի բխող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:    

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2021 թվականի մայիսի 24-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրն (այսուհետ՝ Համաձայնագիր)։

Համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ դրույթներ (պահանջներ), որոնք սահմանում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառության միասնական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար։ Այն հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական և ադամանդագործական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության։

Նշվածի նպատակով անհրաժեշտ է կատարել Համաձայնագրով սահմանված բոլոր պահանջները (այդ թվում՝ օրենսդրական կարգավորումների միջոցով), համահունչ դարձնելով ոլորտին վերաբերող բոլոր իրավական ակտերը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ազգային իրավական ակտերը  ներդաշնակեցնել Համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին։

Մասնավորապես, ներկայացված փաթեթով մի շարք փոփոխություններ է իրականացվել «Թանկարժեք մետաղներների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն  կատարելու մասին», «Վարչական  իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում` թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործառնություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման լիազոր մարմին, համաձայն որի հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

3Կարգավորման նպատակը և բնույթը

 Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է ազգային իրավական ակտերը  ներդաշնակեցնել Համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5Ակնկալվող արդյունքը

Սույն իրավական ակտի ընդունման արդյունքում նախատեսվում է ներպետական օրենսդրությունը համահունչ դարձնել Համաձայնագրով սահմանված նորմերի պահանջներին։

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ- Փաթեթը  բխում է է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․Տնտեսություն» բաժնի՝ «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» ենթաբաժնից։

 

  • project.old_project_time.text

    13.12.2021 - 28.12.2021

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Экономика

  • project.ministry.title

    Министерство экономики

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2223

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text