ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 648 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 14-ի «Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծման ու ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունները տեղեկատվությամբ ապահովելու կարգը հաստատելու մասին» N 648 որոշման համար հիմք հանդիսացող օրենքով նախատեսված լիազորող նորմերի բացակայությամբ պայմանավորված՝ «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքը, ուժը կորցրած է ճանաչվել «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21 օրենքով։
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության ու Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության մասին» N 29 որոշման համար Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում, օրենքով նախատեսված բացակայում է լիազորող նորմը։ Որոշումը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձեվով վերակազմակերպելու և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 1472-Ա որոշումը։
-
project.old_project_time.text
13.12.2021 - 30.12.2021
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Экономика
-
project.ministry.title
Министерство экономики
project.views.title 2160
project.print.title