ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - project.vote.yes
-
1 - project.vote.no
«ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջի սահմանմամբ: Նախագծով կատարվում է վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգում լրացում այն մասին, որ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալները պետք է ներկայացվեն տեղական ինքնակառավարման մարմիններին:
-
project.old_project_time.text
04.01.2022 - 19.01.2022
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Кадастр
-
project.ministry.title
Kомитет кадастра
project.views.title 2814
project.print.title