base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 N-Ի 1535-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24 N-Ի  1535-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է ամրագրել  ծառայություններ անհատական ծրագրի մշակաման կարգը և պայմանները՝ հիմնվելով անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա։

Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում բազմամասնագիտական թիմի կողմից՝ անձի առողջության, գործունեության, հասարակական կյանքում մասնակցության և միջավայրային գործոնների ազդեցության գնահատման արդյունքում մշակվում է ընդգրկուն ծառայությունների անհատական ծրագիր, որը երաշխավորում է այն ծառայությունները և աջակցող պարագաները, որոնք կնպաստեն անձի լիարժեք գործունեության և մասնակցության ապահովմանը։ Ծառայությունների անհատական ծրագիրը  կարող է պարունակել նաև ծառայություններ կամ միջոցառումներ, որոնք պետական բյուջեի միջոցներով նախատեսված չեն։ Երաշխավորված ծառայությունների մատուցումն իրականացվում է միջգերատեսչական համագործակցության միջոցով։

 

  • project.old_project_time.text

    31.01.2022 - 15.02.2022

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Социальное обеспечение

  • project.ministry.title

    Министерство труда и социальных вопросов

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2785

project.print.title

project.sentences.title

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 1. Հստակեցնել իրավական ակտի կառուցվածքը, մասնավորապես առանձին բաժիններով առանձնացնել ԾԱԾ-ը կազմելու հետ կապված նորմերը, իրականացման, մշտադիտարկման և վերահսկողությանը կարգը։

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 2. 7-րդ կետի առաջին նախադասությունը՝ «Էլեկտրոնային համակարգում (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ)», լիարժեք չէ։ Առաջարկում ենք վերանայել։

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 3. 7-րդ կետով նախատեսված է, որ ԾԱԾ-ի թղթային կրիչը մեկ օրինակից տպվում, ստորագրվում և տրամադրվում է գնահատվող անձին կամ նրա ներկայացուցչին (…)։ Անհասկանալի է, թե ո՞վ է ներկայացուցիչը։ Առաջարկում ենք հստակեցնել։ Նաև նախատեսել, որ այն դեպքում, երբ անձը 16 տարեկանից բարձր է, փաստաթղթերը պետք է տրամադրել նաև իրեն։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text