«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ, 4.2-րդ և 14.4-րդ կետերով.
«4.1) սահմանված կարգով լիցենզավորված ուսումնական հաստատություններում իրականացնում է մշտադիտարկումներ լիցենզավորման պահանջների և պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով.,
4.2) սահմանում է լիցենզավորված ուսումնական հաստատություններում լիցենզավորման պահանջների և պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով մշտադիտարկումներ իրականացնելու կարգը.,
«14.4) հաստատում է կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաև կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի և դրանց սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները.»:
Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«4. Կրթական ծրագրերի մասով արված ցանկացած փոփոխության դեպքում` սահմանային տեղերի փոփոխությունը, նախադպրոցական տարիքային խմբերով և մասնագիտությունների գծով գործունեության թույլտվությունը սահմանվում է լիցենզիայի ներդիրում և յուրաքանչյուր փոփոխությա ն դեպքում տրվում է հերթական ներդիր.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
project.old_project_time.text
29.03.2022 - 18.04.2022
-
project.type.title
Закон
-
project.area.title
Образование и наука
-
project.ministry.title
Министерство образования, науки, культуры и спорта
project.views.title 2404
project.print.title