В разработке
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
«Ընտանիքում բռնության դեմ պայքարի 2023-2025 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նպատակն է ապահովել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի պահանջների արդյունավետ կենսագործումը: Սույն փաստաթուղթն առաջին համապարփակ ռազմավարական ծրագիրն է, որը թիրախավորում է միայն ընտանիքում բռնության հետ կապված բազմաոլորտային հիմնահարցերը և գործնականում ի հայտ եկած առանձին խնդիրները։ Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ընտանիքում բռնության դեմ պայքարի բնագավառում առկա խնդիրները, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության դիտողությունները և առաջարկությունները, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումները, տվյալ ոլորտում միջազգային առաջադեմ փորձը, որոնց հիման վրա սահմանվել են Ռազմավարության գերակա ուղղությունները և դրանից բխող առանձին նպատակները: Ռազմավարությամբ ոլորտի բարեփոխումները նախատեսվում է իրականացնել օրենսդրության և կարգավորիչ դաշտի ստեղծման կամ կատարելագործման, գործնականում դրանց կիրառումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրման կամ զարգացման միջոցով:
Նախագծի ընդունումը կնպաստի իրավական դաշտի բարելավմանը, կբարձրացնի ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետությունը, կապահովի աջակցության և պաշտպանության միջոցների լիարժեք իրացումը, կնպաստի ոլորտային մասնագետների կարողությունների հզորացմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
-
project.old_project_time.text
19.05.2022 - 03.06.2022
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Социальное обеспечение
-
project.ministry.title
Министерство труда и социальных вопросов
project.views.title 1939
project.print.title