«Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Ներկայում կանոնակարգված չէ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման գործընթացը: ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների նախադպրոցական հաստատություններում կրթության կազմակերպման հնարավորությունները խիստ տարբեր են. համակարգի աշխատակիցների զգալի մասը հնարավորություն չունի զարգացնելու ուսումնամեթոդական, մանկավարժահոգեբանական հմտություններն ու կարողունակություններ:
Նախադպրոցական կրթության բովանդակային վերանայման համատեքստում իրավական ակտի ընդունումը հիմք կհանդիսանա առկա ներուժի զարգացման համար, հնարավորություն կստեղծի մանկավարժներին համակարգված և պարբերաբար հաղորդակից դարձնելու նախադպրոցական կրթության արդի պահանջներին, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներին: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կբարձրանա մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշը, որը շարունակական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:
-
project.old_project_time.text
03.06.2022 - 18.06.2022
-
project.type.title
Приказ
-
project.area.title
Образование и наука
-
project.ministry.title
Министерство образования, науки, культуры и спорта
project.views.title 2337
project.print.title