«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
4 - project.vote.yes
-
1 - project.vote.no
Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար սահմանել տուգանք, այն է՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Բացի այդ, տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակման ձևով։
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու և տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու և վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:
-
project.old_project_time.text
23.06.2022 - 08.07.2022
-
project.type.title
Кодекс
-
project.area.title
Инспекционная система
-
project.ministry.title
Аппарат Премьер-министра
project.views.title 1925
project.print.title