base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 29.06.2022 04:33:31 1. Առաջարկում եմ բաշխել նախագծում առկա մասնագիտական չափորոշիչները ըստ հետևյալ կլաստերների՝ մասնագիտական գիտելիք, մասնագիտական պրակտիկա և մասնագիտական ներգրավվածություն։ 2. Չափորոշիչների սահմանումներն ըստ ուսուցիչների տարակարգերի կօգնի խուսափել խճճված և բարդեցված ընկալումներից և նախագծի հանրային քննարկումներն ավելի առարկայական դարձնել։ Այլապես հասկանալի չէ, թե, օրինակ, սկսնակ/նորավարտ ուսուցիչն ինչպես պետք է պրակտիկորեն մասնակցի և աջակցի կրթական քաղաքականության մասնագիտական քննարկումներին։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
2 29.06.2022 14:28:03 Առաջարկում եմ երեխայի խնամքի ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվող ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում ավելացած հավելավճարը չդադարեցնել։ Ձեր առաջարկն այս նախագծի կարգավորման առարկա չէ:
3 29.06.2022 14:28:03 Ներկա պահին (2021թ. հուլիս)ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում,սակայն ակտիվորեն մասնակցում եմ անձի զարգացմանն ու մասնագիտական աճի բարձրացմանը միտված վերապատրաստումներին՝ չկտրվելով հանրակրթությունից։Տարակարգի աստիճանն իմ ձեռքբերումն է,որի դադարեցումն իրավական չէ։ Ձեր առաջարկն այս նախագծի կարգավորման առարկա չէ:
4 06.07.2022 05:29:50 Հաշվի առնելով որոշ առարկաների նեղ առանձնահատկությունները, առաջարկում եմ առանձին կետով առավել հստակեցնել ուսուցչի մասնագիտական չափորոշիչները այնպիսի առարկաների վերաբերյալ ինչպիսիք են ֆիզիկական պատրաստություն, նախնական զինվորական պատրաստություն, նկարչություն, շախմատ: Մասնագիտական չափանիշները սահմանված են բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Իսկ տարակարգի բնութագրիչները կսահմանվեն այլ իրավական ակտով:
5 06.07.2022 08:42:54 9-րդ մասի Դ կետում << ուսուցիչն ապահովում է սովորողի մասնակցությունը ուսումնական գործընթացներին>> հատվածն առաջարկում եմ փոփոխել հետևյալ կերպ․ << ապահովում է սովորողի իմաստալից մասնակցությունն ուսումնական գործընթացներին>>։ Պրակտիկայում խնդրահարույց է այն, որ հատկապես ԿԱՊԿ ունեցող աշակերտներն ինչ-որ սիմվոլիկ մասնակցություն ունենում են դասին, որը հաճախ մեխանիկական է և չի հենվում երեխայի կարողությունների, իրական ուժեղ կողմերի վրա, այլ ձևական մասնակցություն է ապահովում, որը սակայն երեխայի զարգացման ու ներգրավման տեսանկյունից իմաստավորված ու արդյունավետ չէ։ Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիան նույնպես ընդգծում է լիարժեք, իմաստալից ու արդյունավետ մասնակցությունը կրթական և սոցիալական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի: «Իմաստալից» բառը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի և իրավական ակտում լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն կառաջացնի և հանձնաժողովի համար դժվար չափելի կդառնա:
6 07.07.2022 05:29:20 Առաջարկս փաստաթղթի ձևավորմանն է վերաբերում. յուրաքանչյուր բաղադրիչ ներակայացնել ոչ թե հերթական համարակալմամբ, այլ առանձին վերնագրով: Ընդունվել է ի գիտություն:
7 12.07.2022 15:04:50 Առաջարկում եմ սահմանել օրինակելի օրվա դասի պլանի ձևանմուշ։ Օրվա պլանի կազմումը ուսուցչի մասնագիտական գործառույթների ամենապարզ գործընթացն է, որը պետք է չափորոշչահեն առարկայական ծրագրի՝ օրվա դասի պլանավորման մեխանիզմ լինի: Այն ուսուցանվում է դեռևս մասնագիտական կրթություն ստանալիս, կատարելագործվում է ժամանակի ընթացքում՝ վերապատրաստումների, ուսուցչի մասնագիտական զարգացման այլ գործընթացների ժամանակ:
home.european_union.image_alt
home.european_union.text