base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը – «Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով։

         Համայնքների սոցիալ-տնտեսական միջոցառումների առաջնային ուղղությունների օրենքով հստակեցումը կնպաստի համայնքների կայուն և շարունակական զարգացմանը։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունների և դրանց առաջնահերթությունների հստակ սահմանման բացակայություն:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը – Կհաստատվեն 2022 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն օրենքից բխող պահանջները:

5.Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջից:

  • project.old_project_time.text

    18.07.2022 - 02.08.2022

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Энергетика и природные ресурсы

  • project.ministry.title

    Министерство территориального управления и инфраструктур

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1406

project.print.title

project.sentences.title

18.07.2022

Հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետից հանել «հանքարդյունաբերություն,» բառը։

18.07.2022

Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի ա. պարբերությունը «վերանորոգում,» բառից հետո լրացնել «հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում» բառերը։

18.07.2022

Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի բ. պարբերությունը «վերանորոգում,» բառից հետո լրացնել «հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում» բառերը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text