base.notification_banner.text

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունա­վետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերու­թյունների թափանցիկությունը և վստահությունը: Անդամակցումից ի վեր մշակվել և իրականացվել է 4 գործողությունների ծրագիր և իրականացրել հետևյալ բարեփոխումները՝

  • project.old_project_time.text

    23.07.2022 - 08.08.2022

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Общественное управление

  • project.ministry.title

    Аппарат Премьер-министра

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2456

project.print.title

project.sentences.title

03.08.2022

Առաջարկում ենք Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության «ինչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար» բաժնում նշել, որ ՀՀ-ում կարգավորված է անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության ոլորտները: Այս առումով գործում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և Տեղեկատվության ազատության մասին» օրենքները և դրանցից բխող մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր, սակայն այդ իրավական ակտերը ըստ էության չեն լուծում տվյալների քաղաքականության ոլորտում միասնական փաստաթղթի բացակայության խնդիրը, քանի որ իրավական ակտերի կարգավորման շրջանակը նեղ է։

03.08.2022

Առաջարկում ենք Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության գործողություն 1-ում ներառել ներպետական օրենսդրության ուսումնասիրումը և բացերի վերաբերյալ վերլուծության իրականացումը, քանի որ ներպետական իրավական ակտերով կարգավորված են տվյալների քաղաքականության ոլորտի որոշակի հարցեր, օրինակ՝ (տվյալների փոխանցումը պետական մարմինների միջև), ինչի արդյունքում, կարծում ենք, նպատակահարմար է վերլուծելու ներպետական իրավական ակտերի կողմից կարգավորվող ոլորտները, այդ իրավակարգավորումների խնդիրները և դրանցում առկա բացերը։ Միաժամանակ, տվյալ գործողության նկարագրական տեքստում նշված է սերտիֆիկացված փորձագետներ հասկացությունը, որը հասկանալի չէ։ Առաջարկվում է դրա փոխարեն նշել միայն «միջազգային փորձագետներ» հասկացությունը։

03.08.2022

Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության Գործողություն 3-5 ում հասկանալի չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Արդյո՞ք խոսքը տվյալների քաղաքականության փաստաթղթի մասին է։ Առաջարկում ենք հստակեցնել։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text