project.favorite.title
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 19.08.2022 15:12:21 | Առաջարկվում է նախագծի հավելված 2-ի 9-րդ կետում ինչպես նաեւ վերապատրաստումների մասին բոլոր միջոցառումներում «Վերապատրաստված առնվազն 100 մասնագետ» ավելացնել վերապատրաստման արդյունավետության գնահատման մեխանիզմ և ցուցիչ ըստ այդ մեխանիզմի՝ վերապատրաստումների մասին բոլոր միջոցառումներում։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Դիտարկումները կքննարկվեն վերապատրաստումներն իրականացնելիս։
|
|||
2 | 19.08.2022 15:12:40 | Նախագծի հավելված 2-ի 12-րդ կետում «Երեխաների ձայն լսելի դարձնելու, իրենց վերաբերելի հարցերում երեխաների մասնակցությունն ապահովելու հմտություն ունեցող վերապատրաստված առնվազն 30 մասնագետ, երեխաների կողմից ներկայացված առաջարկությունների թիվ» առաջարկվում է ավելացնել միջոցառում ուղղված ձայնը լսելի դարձնելու երեխայակենտրոն, գենդերազգայուն, հաղորդակցման մատչելի միջոցների մեխանիզմների գարծարկման, գործարկման միջոցառումների կազմակերպում։ |
Առաջարկն ընդունվել է և խմբագրվել։
|
|||
3 | 19.08.2022 15:13:02 | Նախագծի հավելված 2-ի 13-րդ կետում «Գործարկվող տեղեկատվական համակարգ, որն ունի այլ համակարգերի հետ փոխգործելություն ապահովելու հնարավորություն» առաջարկվում է համակարգում տեղեկատվությունը հավաքագրել բախշված ըստ սեռի, տարիքի, հաշմանդամության և հաշմանդամության տեսակի, խոցելիության/խտրականության այլ հատկանիշների։ |
Տեղեկատվական համակարգը մշակման փուլում է, Ձեր կողմից նշված առաջարկությունները կդիտարկվեն վերոնշյալ աշխատանքների փուլում։
|
|||
4 | 19.08.2022 15:14:09 | Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով նրանց կենցաղում առողջ կենսակերպի ամրապնդում, ազատ ժամանացի արդյունավետ կազմակերպում» ավելացնել «հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելիության ապահովում» բառերը։ |
Առաջարկն ընդունվել է և խմբագրվել։
|
|||
5 | 19.08.2022 15:14:31 | Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Իրազեկված քաղաքացիների թվաքանակի աճ» առաջարկվում է սահմանել թե ինչ իրավունքների վերաբերյալ է կատարվելու իրազեկումը։ |
Առաջարկությունը հստակեցման կարիք ունի։
|