ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
6 - project.vote.yes
-
3 - project.vote.no
Հարկ է նշել, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով տուգանքներ նախատեսված են աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող "տեխնիկական կանոնակարգերը" խախտելու համար, այլ ոչ "տեխնիկական անվտանգության կանոնները": Հետևաբար վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում համապատասխանեցնել վերոնշյալ ձևակերպումները:
Նշված փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջներ են սահմանվում վերոգրյալ տեխնիկական անվտանգության կանոնները հաստատելու մասին կառավարության որոշումներով:
Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2019 թվականի թիվ 1071-Ա որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի նկատմամբ ՇՎՏՄ վերահսկողական գործառույթներ կարող է իրականացնել միայն եթե այդ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով:
Վերոգրյալ իրավական կարգավորումների համաձայն Կանոնները չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգ, հետևաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ ԱԱՏՄ և ՇՎՏՄ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու լիազորությամբ օժտված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքում կատարել համապատասխան լրացում, որի միջոցով կապահովեն ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության համար անհրաժեշտ իրավական հիմքերը:Նախագծով նախատեսվում է հստակեցնել ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով:
Միաժամանակ, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը և գործառույթների որոշակիությունը ապահովելու նպատակով, Նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը այն ոլորտներում, որոնք ըստ էության ՇՎՏՄ վերահսկողության ոլորտներից դուրս են կամ համապատասխան գործիքակազմի և բավարար ռեսուրսների բացակայության, ինչպես նաև առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակահարմարության պատճառով ՇՎՏՄ կողմից դրանց նկատմամբ հնարավոր չէ իրականացնել պատշաճ վերահսկողություն:
-
project.old_project_time.text
10.08.2022 - 26.08.2022
-
project.type.title
Кодекс
-
project.area.title
Инспекционная система
-
project.ministry.title
Аппарат Премьер-министра
project.views.title 1715
project.print.title