base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

«Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում, Կառավարության ծրագրին համահունչ, ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը՝ պրոբացիայի ծառայությունը դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միևնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջև, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները և ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված և պրոֆեսիոնալ կադրերի համար առավել գրավիչ դարձնելու համար:

  • project.old_project_time.text

    16.08.2022 - 01.09.2022

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Пробация

  • project.ministry.title

    Министерство юстиции

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3172

project.print.title

project.sentences.title

30.08.2022

Չափազանց ճոխ և ուռճացված օրենք է մի գրությամբ առաջնորդվող միջանկյալ ծառայության համար, որին վերապահված գործառույթների մեծ մասը իրականացվում է այլ պետական կառույցների միջոցով: Օրենքի ընդունումը ոչ նպատակահարմար է հետևյալ հիմնավորումներով՝ Կիսազինվորական (Հատուկ) ծառայության ստեղծումը որևէ կերպ չի նպաստի ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարված անձանց հետ տարվող վերասոցիալականացման, վերականգնողական և վերաինտեգրման աշխատանքներին, ինչը ծառայության հիմնական առաքելությունն է: Պրոբացիայի ծառայողը պետք է կարողանա երկխոսություն հաստատել յուրաքանչյուր դատապարտյալի հետ՝ նրանց խրախուսել մասնակցելու տարբեր կրթական, մշակութային, մարզական միջոցառումների, այլ ոչ թե պարտադրել: Տարակուսանք է առաջացնում նաև ծառայության կառուցվածքը, երբ ղեկավար անձնակազմը աշխատանքները համակարգում է ոչ թե ծառայության գործունեությունից բխող բնագավառներում կամ ոլորտներում, այլ կամայական որոշված տարածքային բաժիններում։ Կենտրոնական մարմնի բաժինների քանակը ուռճացված է, որոշ բաժիններ կարելի է միավորել մեկ բաժնի ներքո, ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ այս ամենը գրված է շատ անձնավորված, երբ նախօրոք որոշված են պաշտոնում նշանակվող անձանց անունները: Ծառայության կառուցվածքային ամբողջական փոփոխությունը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ, որը հնարավոր չի լինի իրականացնել միայն դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և այն ծանր բեռով (աշխատավարձեր և պարգևավճարներ, տեխնիկական միջոցների և սարքավորումների գնում, դրանց մշտական տեխնիկական սպասարկման, կարգավորման և նորոգման հատուկ մասնագետների կամ կազմակերպությունների աշխատանքներ, գրասենյակային գույքի և կահավորումների գնում, աշխատանքային պայմանների բարելավման և տարածքների նորոգման աշխատանքներ, ուսուցման և վերապատրաստման դասընթացների անցկացում և այլն) կանդրադառնա պետական բյուջեի միջոցների վրա: Նման տեսակի ծառայության ստեղծումը պետք է կատարել զրոյական կետից՝ անկախ փորձագետների կողմից տրված աուդիտորական եզրակացություն հիման վրա, հաշվի առնելով պարեկային ծառայության ստեղծման դրական փորձը և բացառելով նախկին բոլոր տեսակի բացասական և կոռուպցիոն դրսևորումների ներթափանցումը այդ համակարգ:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text