project.favorite.title
В разработке
«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։
-
7 - project.vote.yes
-
7 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 06.09.2022 15:11:58 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «3) մատուցվող ծառայությունների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության վերաբերյալ տեղեկություններն՝ ըստ հաշմանդամության տեսակների:»։ |
|
|||
2 | 06.09.2022 15:13:37 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «14) մշակում է հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով ուղեցույցներ, անցկացնում է զբոսաշրջային ծառայություններ մատուցողների անձնակազմի համար մատչելիության վերապատրաստումներ, մշակում է զբոսաշրջության մատչելիության մասին իրազեկվածության տեղեկատվական նյութեր և արշավներ.»։ |
|
|||
3 | 06.09.2022 15:13:50 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասը 7-րդ կետից հետո լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «8) ըստ անհրաժեշտության՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի (ներառյալ տրանսպորտի), տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության,»։ |
|
|||
4 | 06.09.2022 15:14:02 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 21-րդ հոդվածը 5-րդ մասից հետո լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ․ «6) Մեկից ավելի ավտոբուս ունեցող զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձը պետք է ապահովի առնվազն մեկ ավտոբուսի մատչելիությունը սայլակ օգտագործող հաշմանդամություն ունեցող անձանց համար։»։ |
|
|||
5 | 06.09.2022 15:14:14 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը «ավանդույթները» բառից առաջ լրացնել «արժանապատվությունը,» բառով։ |
|
|||
6 | 06.09.2022 15:14:28 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Զբոսավարների, ուղեկցորդների մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացները պետք է տրամադրեն նվազագույն գիտելիքներ զբոսաշրջային ծառայությունների մատչելիության և հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության վերաբերյալ, այդ թվում՝ խթանեն զբոսավարների և ուղեկցորդների՝ հայերեն ժեստերի լեզվի նվազագույն անհրաժեշտ իմացությունը։»։ |
|
|||
7 | 06.09.2022 15:14:38 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի «օտար լեզվով» բառերից առաջ լրացնել «հայերեն ժեստերի լեզվով կամ» բառերով։ |
|
|||
8 | 06.09.2022 15:15:04 | Ուղղել «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 25-րդ հոդվածի համարակալումը և 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4) հաշմանդամություն ունենալու պարագայում պահանջել և ստանալ խելամիտ հարմարեցումներ.»։ |
|