project.favorite.title
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ
-
46 - project.vote.yes
-
149 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 24.08.2022 05:49:21 | Ստացվում է, որ եթե ես փող ունեմ, ուրեմն իմ երեխան չի ծառայի, իսկ ով չունի, կամ տուն տեղ ծախելու է, կամ էլ ստիպված ծառայի։ Սա զին․ ծառայությունից՝ նախկինում կաշառքով ազատվելու փորձը դարձնում եք օրինական, իսկ սա կոռուպցիայի դեմ պայքար չէ, այլ պետականության հիմքերի թուլացում, քանի որ պետք է հաշվի առնեք, որ 2020թ-ի պատերազմից հետո ինչքան էլ շահավետ պայմաններ առաջարկեք, շատ-շատ քչերն են միանալու ծրագրին, ու արդյունքում ունենալու ենք սակավաթիվ բանակ։ |
Ընդունվել է
|
|||
2 | 24.08.2022 06:03:56 | Առաջարկում եմ ծառայության 20 տարին լրացած, նախկինում բնակարան ստանալու համար չհերթագրված, ինչպես նաև ընդհանրապես սեփականություն չունեցող զինծառայողներին հատկացնել անհատույց բնակարան:Սա շատ կարևոր խնդիր է, որին պետք է պատշաճ լուծում տրվի, քանի որ 20 տարի ծառայած զինծառայողը չի կարող 100000 դրամ թոշակով համ վարձով ապրի, համել ընտանիք պահի |
Չի ընդունվել
Առաջարկությունը նախագծի հետ առնչություն չունի
|
|||
3 | 24.08.2022 07:15:37 | Ես կողմ եմ այդ նախագծին։ Միայն մի առաջարկ ունեմ, այն շարքային զինծառայոները գումարը բյուդջե փոխանցելուց հետո, օրինակ 2 շաբաթով կամ այն ժամկետով ինչքան որ անհրաժեշտ է բավարար չափով իմանալ նախնական զինվորական պատրաստությունը։ Շնորհակալություն |
Ընդունվել է
|
|||
4 | 24.08.2022 07:33:09 | Վճարի նման շեմ սահմանելով,ակամայից հայրենիքի պաշտպանության գործը թողնվում է աղքատ, անապահով խավի 18 տարեկան զավակի վրա,ինչպես նախկինում,քանզի գումար ունեցողը ազատվելու է ծառայությունից,իսկ ով որ չունի գումար գնալու է գյուլլի բերան։ Էս ինչ էք անում,էս ինչ օրենքա։ Այսինքն,գումարով բանակից ազատվելն օրինականացնու՞մ եք։ |
Ընդունվել է
|
|||
5 | 24.08.2022 08:02:35 | Առաջարկում եմ թուրքական կամ ռուսական փողերով չքանդել հայոց բանակը: Շուտով բոլորդ կանգնելու եք ռազմական դատարանի առաջ: |
Ընդունվել է
|
|||
6 | 25.08.2022 01:51:35 | Գումանը վճարելու պայմանով ծառայությունից վաղաժամկետ զորացրված անձինք պետք է զրկվեն հետագայում պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու և ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից։ Այս պայմանի առկայությունը որոշակիորեն հավասարություն կսահմանի տարբեր սոցիալական խմբերի քաղաքացիների միջև։ |
Ընդունվել
|
|||
7 | 25.08.2022 02:59:00 | ՍԽԱԼՆԱԽԱԳԻԾ. հիմնավորեմ` 1) Նախ եթե կա վճար, ապա առհասարակ պետք է զինվորը չծառայի, հակառակ պարագայում ստացվում է խաղ ենք խաղում. 5 ամիս հետո կպարզենք ով է զինվոր, ով էր հարուստի երեխա։ 2) գումարը ահռելի մեծ է` ինչ է նշանակում 1 հոգու վճարով 5 տարի պայմանագրային ենք պահելու ? 1 հոգին վճարում է 1.5 տարի չծառայելու համար, ոչ թե 5, ուստի նշանակում է պետք է հաշվարկել առավելագույնը այդ ժամկետով։ 3) սխալ է ներկայիս պայմանագրայինի ամսավճարային/աշխատավարձային համակարգը։ Պայմանագրային զինվորը շարքային զինվորի պես պետք է զորակոչվի բանակ 1 կամ 2 տարով և գումար ստանա ծառայության ավարտին` միանվագ` օրինակ միանվագ 10 մլն դրամ յուր. տարվա համար։ Իսկ պայմանագրայինի ընթացիկ ծախսերը (հագուստ, սնունդ և այլն) այսպես թե այնպես պետությունը պետք է հոգա։ 4) պայմանագրայինը իրեն պետք է մարտի պատրաստ զինվորի դերում զգա ոչ թե 15 օր տանը, 15 օր պոստերում《կիսազինվոր》 կարգավիճակում։ 5) պայմանագրայինը իր գումարը, եթե ստանա ծառայության վերջում չի ծախսի և կունենա միանվագ մեծ գումար նոր բիզնես սկսելու կամ բնակարանի հարց կարգավորելու, իսկ նրանց ում այդ գումարը քիչ կթվա կրկին կգրանցվի որպես պայմանագրային և ևս մեկ տարի կծառայի` այդպես այնքան մինչև լինի գերմարտունակ և գերպրոֆեսիոնալ զինվոր, ում գործը ծառայելը և կռվելն է։ 6) ծառայության չգնալը պետք է նման լինի հարկի` չծառայող մեկ զինվորը պետք է վճարի ծառայող մեկ զինվորի համար, ոչ թե 15։ 7) չծառայելու վճարը վճարելը պետք է հասանելի լինի բոլոր ցանկացողներին` պետք է լինի անտոկոս կամ ցածր տոկոսով վարկի հնարավորություն կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն` վճարման ժամկետների խախտման դեպքում չվճարած չափի մասով անվճար և առանց արտոնությունների ծառայության անցնելու պայմանով։ |
Ընդունվել է
|
|||
8 | 25.08.2022 03:05:34 | Երբ ժողովուրդը բարոյական քաջություն չի ունենում պատժելու իր դժբախտության հեղինակներին, այդ միևնույն հեղինակների միջոցով պատմությունը պատժում է ժողովրդին։ Գարեգին Նժդեհ |
Ընդունվել է
|
|||
9 | 25.08.2022 15:04:47 | Անհասկանալի հաշվարկ է կատարված՝ քանի որ ստացվում է մեկ զինվոր մեկ ու կես տարի չծառայելու համար վճարում է 5 տարվա պայմանագրային ծառայողի գումար։Գումարը պետք է կրճատել առնվազն 50 տոկոսով, որպեսզի պահպանվի արդարության սկզբունքը։ |
Ընդունվել է
|
|||
10 | 25.08.2022 16:26:55 | Պետք է այլ օրենք մշակենք |
Ընդունվել է
|
|||
11 | 25.08.2022 16:26:55 | Սա խնդրի լուծում չէ։ Սա անարդար է, այսինքն՝ ստացվում է, եթե չես ուզում ծառայել, վճարիր, չես կարող վճարել, ծառայիր։ Շատ քաղաքացիներ, այդ թվում՝ ես, երկար տարիներ եղել են այլ պետության քաղաքացիներ, կրթություն են ստացել, աշխատում են այստեղ, և իրենք մեղավոր չեն, որ երկքաղաքացիության մասին օրենք է ընդունվել, որն իրենց չի ազատում ծառայությունից։ Եթե օրենք առաջարկենք, ապա այնպիսին, որ հավասար լինի բոլորի համար, ոչ թե փող ունեցողների համար |
Ընդունվել է
|
|||
12 | 26.08.2022 03:24:47 | Կարծում եմ 24 միլիոն դրամը չափազանց մեծ գումար է, որը հասանելի է լինելու բնակչության շատ փոքր տոկոսին և արդյունքում այս օրենքը չի գործի։ Շատ հարուստների երեխաները առանց 4,5 ամիս էլ ծառայելու ազատվում են բանակից։ Այս ծրագիրը իրագործելու համար հարկավոր է այդ գումարի չափը դարձնել խելամիտ, որպեսզի կարելի լինի կազմակերպել պայմանագրային ծառայությունը։ 400 հազար դրամով 2 տարվա պայմանագրայինի աշխատավարձը կազմելու է 9 միլիոն 600 հազար դրամ։ Ինչ 24 միլիոնի մասին է խոսքը։ |
Ընդունվել է
|
|||
13 | 26.08.2022 07:28:37 | Իմ կարծիքով, եթե ՀՀ Սահմանադրության ՞՞Զինված ուժերը և պաշտպանությունը՞՞ հոդվածի 3-րդ կետը սահմանում է՝ «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»: ՈՒրեմն բոլորն էլ սահմանված ժամկետի չափով ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ծառայելՀՀ ԶՈՒ-ում /սահմանափակումներով զորակոչային տարիքի անձանց չի վերաբերվում/: Ասենք թե զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացին զորակոչվեց, 3-4 ամիս ծառայեց, մուծեց 24 000 000 դրամն ու հաջորդ օրը բանակը բերվեց ՞՞Լրիվ՞՞ մարտական պատրաստականության աստիճանի /մարտական գործողությունները սկսվեց/: Տվյալ քաղաքացին լրահամալրմամբ կհամալրի° զինված ուժերի որևէ մարտական ստորաբաժանում, թե մուծվել է ՎԵՐՋ՝ ազատ է կամ պիտի համալրի թիկունքային ապահովման որևէ ստորաբաժանում: |
Ընդունվել է
|
|||
14 | 26.08.2022 16:36:30 | Այս նախագիծը խտրականություն է դնում հարուստի և աղքատի որդիների միջև։ Ստացվում է փող ունես դա ազատություն է, փող չունես դա ծառայություն է։ Հայերնիքին ծառայելու համար բոլոր պայմանները պետք է լինի հավասար խտրականություն չդնելով ունևորի և չունևորի միջև։ |
Ընդունվել է
|
|||
15 | 28.08.2022 13:19:23 | Այս նախագծով պետության կողմից ստեղծվում է ունևոր և չքավոր քաղաքացիների օրինական դասակարգում ։ Կտրականապես դեմ եմ այս նախագծին ։ |
Ընդունվել է
|
|||
16 | 05.09.2022 01:12:28 | Այս նախագիծը “հարուստ դասալիքների” երազանքն է՝ օրինական հիմքով, փողի ուժով ազատվել հայրենիքի պաշտպանության սահմանադրական պարտականությունից, եւ այն թողնել իրենց տեսակետից “երկրորդ սորտի” քաղաքացիների վրա, որոնք նույն այդ դրամական միջոցները չունեն: Հատկանշական է, որ այս դիսկրիմինացիոն, հակասահմանադրական նախագիծը շրջանառության մեջ է դրել հենց այն կառավարությունը, որն իշխանության է եկել հասարակության առավելապես չունեվոր հատվածի աջակցությամբ, սոցիալական արդարության ակնկալիքով: |
Ընդունվել է
|
|||
17 | 05.09.2022 01:56:17 | Կտրականապես դեմ եմ, քանի որ հայրենիքին ծառայելը բոլորի պարտականությունն է։ |
Ընդունվել է
|
|||
18 | 05.09.2022 02:16:05 | Կտրականապես դեմ եմ այս նախագծին ։ Այն խտրականություն է սերմանում և թուլացնում պետության պաշտպանունակությունը։ |
Ընդունվել է
|
|||
19 | 05.09.2022 02:36:01 | Հերթական ամոթալի նախագիծը չնայած սրանցից ավելին չի կարելի սպասել։ |
Ընդունվել է
|
|||
20 | 05.09.2022 02:36:01 | Մենք ենք մեղավոր փաստորեն եթե հարուստ ես պարզվում է դու պարտք չունես հայրենիքի առաջ |
Ընդունվել է
|
|||
21 | 05.09.2022 02:41:31 | Առռրեևույտ հակասահմանադրական նախագիծ է։ Ըստ Սահմանադրության խտրականությունը արգելված է, բոլոր քաղաքացիները հավասար են անկախ սոցիալական կարգավիճակից։ Բացի այդ դա բանակի գաղափարական քայքայման ուղղված նախագիծ է։ |
Ընդունվել է
|
|||
22 | 05.09.2022 03:13:29 | Դավաճանությունը հո տենց մեծ, պոզով պոչով կենդանի չի՞, էս ա |
Ընդունվել է
|
|||
23 | 05.09.2022 03:57:35 | Օրենսդրական փոփոխությունների նախագծի տրամաբանությունը բխում է ժամկետային ժառայությունը պրոֆեսիոնալ ծառայությամբ փոխարինելու ցանկությամբ, ինչը թեև առաջին հայացքից հասկանալի է, սակայն ելնելով ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներից և Հայաստանում առկա ինստիտուցիոնալ կառուցվածքից, իր մեջ պարունակում է ֆունդամենտալ թերություններ։ Մասնավորապես, 1․ Նախաձեռնությունը բացասական ազդեցություն կունենա հասարակության բարոյահոգեբանական միջավայրի վրա՝ այն բաժանելով արտոնյալների և "հասարակ" խավի ներկայացուցիչների։ 2․ Այն կնպաստի բանակում խորը բարոյահոգեբանական խնդիրների առաջացմանը՝ 4,5 ամսվա ծառայության ընթացքում հետագա ազատվողների (արտոնյալների) և ստիպված ծառայությունը շարունակողների առկայության պատճառով։ Սա ընդհանուր առմամբ կարող է կործանարար լինել բանակի մարտունակության համար։ 3․ Պատերազմի չավարտված լինելու պատճառով և հաշվի առնելով հասարակության մեջ ընդհանուր բարոյահոգեբանական վիճակը, ընտանիքներն անելու են ամեն հնարավորն ու անհնարինը գտնելու այդ 24 մլն․ դրամը, որպեսզի ազատեն իրենց զավակներին հետագա ծառայությունից։ Մարդիկ "մտնելու" են վարկերի տակ, գրավ են դնելու իրենց տները և այլն, որպեսզի լուծեն այդ խնդիրը, ինրը հետագայում լուրջ սոցիալական և տնտեսական հետևանքների կարող է բերել։ 4․ Արդյո՞ք հաշվարկնել արվել են, թե քանի մարդ Հայաստանում, ելնելով իր օրինական եկամտից, ի վիճակի է վճարել 24 մլն․ դրամ։ 5․ Արդյոք ուսումնասիրություն է կատարվել թե հասարակության մեջ մոտավոր քանի ցանկացող կլինի պայմանագրային ծառայության անցնելու ամսեկան 400 հազ․ դրամ աշխատավարձով։ Այստեղ առանցքային հարցն այն է, որ պայմանագրային ծառայությունը դեռ չի նշանակում հայրենասիրություն, նվիրում և պրոֆոսիոնալիզմ՝ հաշվի առնելով այն, որ ոչ հարուստ երկրներում շատ անգամ պայմանագրային ծառայողներ են դառնում զուտ աշխատավարձի այլ ոչ թե գաղափարի համար։ |
Ընդունվել է
|
|||
24 | 05.09.2022 15:36:34 | Նախագիծը հարուստների և օլիգարխների թոռների համար է միայն, իսկ հասարակ ժողովուրդը պիտի նրանց փոխարեն ծառայի։ Եթե կա կոռուփցիա, պետք է պայքարել կոռուփցիայի դեմ, այլ ոչ թե այն օրինականցնել։ |
Ընդունվել է
|
|||
25 | 05.09.2022 17:16:18 | Գուցե 24 միլիոն դոլլար? |
Ընդունվել է
|