base.notification_banner.text
project.favorite.title

«Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Իրավական ակտի մշակման համար հիմք է հանդիսացել «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի պահանջը, որով սահմանվում է վաճառքի գնից օտարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մոտեցումը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Պետական գույքի օտարման գործընթացում վաճառքի նոր մոտեցումների և ձևերի կիրառումը նպատակ ունի  էականորեն բարձրացնել օտարման գործընթացի արդյունավետությունը, կապված վաճառքի գովազդը ժամանակակից  ձևերով կազմակերպելու, միջնորդական (բրոքերային) կազմակերպությունների ծառայություններից օգտվելու, գույքը որպես բիզնես վաճառելու համար իրատեսական գործարար ծրագրեր կազմելու, պատշաճ պահառություն իրականացնելու ինչպես նաև օտարման աշխատանքներով զբաղված աշխատողներին խրախուսելու հաշվին:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Վերը նշված ուղղություններով կատարված ծախսերը նպաստելու են ներդրումային դաշտն ուղղորդելուն և օտարման ենթակա գույքի մասին տեղեկատվությունները հրապուրիչ, հավաստի և լայն մաշտաբներով ներկայացնելուն, վաճառքի կազմակերպիչի նկատմամբ հավանական գնորդների հավատը մեծացնելուն, որի արդյունքում կստեղծվեն նախադրյալներ էականորեն կրճատելու օտարման ժամկետները և բարձրացնելու վաճառքի գինը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման դեպքում նախատեսվում են պետական գույքի օտարման գործընթացում նոր մոտեցումներ և գործիքներ կիրառելու, այդ թվում միջնորդական (բրոքերական) կազմակերպությունների ներգրավման, ինչպես նաև պետական գույքի անհրաժեշտ պահառության ապահովման և օտարման ենթակա գույքի վաճառքի աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների աշխատանքի խրախուսման շնորհիվ արմատապես բարեփոխել պետական գույքի վաճառքի նախապատրաստման և իրականացման գործընթացները, որի արդյունքում էականորեն կավելանան պետական բյուջեի մուտքերը և գույքը հնարավոր կարճ ժամկետում կմտնի տնտեսական շրջանառության մեջ:

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների

անհրաժեշտությունը

Չի առաջացնում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ

համապատասխանությունը

Համապատասխանում է:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան: 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՈՉ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

      

«Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • project.old_project_time.text

    16.10.2017 - 31.10.2017

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Управление государственным имуществом

  • project.ministry.title

    Комитет по управлению государственным имуществом

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7809

project.print.title

project.sentences.title

23.10.2017

1. Նախագծի 2-րդ կետի 1)-ին ենթակետում «եթե այդ ծախսերի համար միջոցներ նախատեսված չեն համապատասխան բյուջեներում» արտահայտությունը անորոշ է. ո՞ր «համապատասխան բյուջեների» մասին է խոսքը՝ պետական, համայնքաների, այլ: Անհրաժեշտ է հստակ գրել որտեղ են նախատեսվելու նախագծով կանոնակարգվող գործարքների համար միջոցները:

23.10.2017

2. Նախագծի 2-րդ կետի 2)-րդ ենթակետում թվարկված են պետական անշարժ գույքի օտարման ծախսերը, որոնք, մասնավորապես, ներառում են՝ վաճառքի նախապատրաստման և կազմակերպման հետ կապված ծախսերը, պետական անշարժ գույքի պահառության ծախսերը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ վարչություն) աշխատակիցների խրախուսման ծախսերը և այլն: Տվյալ ենթակետից հետևում է, որ վարչությունը երբևէ չի զբաղվել պետական գույքի վաճառքի նախապատրաստմամբ և կազմակերպմամբ (նախագծի տվյալ ենթակետում նշված բոլոր ենթագործառույթներով), ինչպես նաև պետական գույքի պահառությամբ: Նախատեսվում է, որ դրանով զբաղվելու են «միջնորդական (բրոքերային) ծառայությունները»: Այս կապակցությամբ՝ - վարչությունը փաստում է, որ վարչությունում չկան համապատասխան մասնագետներ կամ՝ գոյություն ունեցող մասնագետները չեն կարողանում աշխատել կամ աշխատում են խիստ անարդյունավետ, ինչի արդյունքում էլ դրսից մասնագետներ՝ «միջնորդական (բրոքերային) ծառայություններ» հրավիրելու անհրաժեշտություն է առաջացել, - եթե գույքի վաճառքը կզմակերպվելու է միջնորդական (բրոքերային) կազմակերպությունների կողմից, ապա ի՞նչ տրամաբանությամբ են այդպիսի գործարքներից ստացված միջոցներն ուղղվելու վարչության աշխատակիցների խրախուսմանը:

23.10.2017

Որոշմամբ հաստատման առաջարկվող կարգի վերաբերյալ՝ 3. Հստակ տարանջատված չեն վարչության և միջնորդական (բրոքերային) կազմակերպությունների միջև աշխատանքները, գործառույթները: Նախագիծը փաստում է, որ վարչության հիմնական գործառույթները (գույքի վաճառք և պահառություն) պատվիրակվելու են մասնավոր բրոքերային կազմակերպություններին: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում քննարկել նաև վարչության կարգավիճակի մասին հարցը՝ այն լուծարելու (որը նախընտրելի տարբերակն է) կամ կարգավիճակը փոխելու:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text