В разработке
«ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 556-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - project.vote.yes
-
2 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 556-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
Կարգավորման ենթակա խնդիրը․ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանելու մասին» թիվ 556-ն որոշումը ներկայումս ունի անհամապատասխանություններ գործող տրանսֆերային գնագոյացման կարգավորումների հետ:
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանելու մասին» թիվ 556-ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ տրանսֆերային գնագոյացման արդեն իսկ գործող դրույթներին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Նպատակը և ակնկալվող արդյունքը․ Նախատեսվում է տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման վերաբերյալ իրավական ակտը համապատասխանեցնել գործող տրանսֆերային գնագոյացման դրույթներին:
-
project.old_project_time.text
12.09.2022 - 27.09.2022
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Государственные доходы
-
project.ministry.title
Комитет государственных доходов
project.views.title 1678
project.print.title