project.favorite.title
В разработке
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 25.10.2017 09:24:35 | Սույն որոշման մեջ անհրաժեշտ է ներառել դրույթներ, որոնք կչեղարկեն Սոց փաթեթից օգտվող աշխատողների միջև ներկայում առկա խտրականությունը: Եթե աշխատողը երեխա չունի, երիտասարդ չէ, հիպոթեքով բնակարան էլ չի գնել, ինչու նա պետք է զրկվի իր սոց փաթեթը կանխիկացնելու իրավունքից: Բացի այդ, - եթե նշածս տեսակի աշխատողն ազատվի աշխատանքից, ապա ինչ է լինելու նրա անձնական հաշվին առկա գումարը /հանգստի համար նախատեսվածը/, որն ինքը տարբեր հանգամանքների պատճառով չի իրացրել? |
Չի ընդունվել, քանի որ ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի համաձայն՝ սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները՝
1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.
3) ուսման վճար.
4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով նախատեսված չափորոշիչներին համապատասխան:
Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետով սահմանված են սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցների կանխիկացման դեպքերը, որոնք են.
• աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել),
• «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը,
• աշխատողի մահվան դեպքում՝ ժառանգի կողմից:
Ընդ որում 2-րդ կետով նախատեսված իրավունքը տրվել է այն աշխատողներին, ովքեր հանդիսանում են պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից (1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները), որոնց աշխատավարձից յուրաքանչյուր ամիս պահվում է նպատակային սոցիալական վճար հինգ տոկոսի չափով:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե աշխատանքից ազատվելուց հետո սոցփաթեթի գումարը ինչպես կարող են օգտագործել, ապա Որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները նույնն են:
|