01.10.2022
Առաջարկում եմ գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջը հանել ընդհանրապես, քանի որ ըստ ներկայացված հիմնավորման տեխզննման կայանները առցանց հասանելիություն ունեն փոխադրամիջոցի գույքահարկի համակարգին և առցանց կարող են ճշտել գույքահարկի վճարումը կատարած լինելու փաստը։ Համապատասխանաբար բացակայում է անհրաժեշտությունը սահմանելու «եթե տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է էլեկտրոնային առցանց եղանակով» դրույթը, այսինքն կարծում ենք, որ «եթե»-ով սահմանելու դեպքում տրանսպորտային միջոցի տիրապետողի, տեղեկանք տրամադրող մարմնի և տեխզննման կայանների աշխատակիցների համար վարչարարությունը կավելանա, ինպես նաև հնարավոր են դեպքեր երբ ստեղծվեն անորոշ վիճակներ, օրինակ՝ տրանսպորտային միջոցի տիրապետողից պահանջեն տեղեկանք և քաղաքացին պարտավորված լինի կրկին անգամ հասնել տեղեկանք տրամադրող մարմին։