base.notification_banner.text
project.favorite.title

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Օ Ր Ե Ն Ք  Ը

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ       ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ         ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169․31  հոդվածով․

Հոդված 16931    

Ռազմավարական պաշարների պահուստի նյութական           արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը

1․ Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից նյութական պահուստի պահպանման և սպասարկման ոլորտի լիազոր մարմնին սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը կազմակերպության համար՝

առաջացնում է տուգանք՝ կազմակերպության կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների հաշվեկշռային արժեքի 10 տոկոսի չափով:

2․ Նույն խախտումը վարչական տույժի ենթարկված կազմակերպության կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը կազմակերպության համար՝

առաջացնում է տուգանք՝ կազմակերպության կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների հաշվեկշռային արժեքի 20 տոկոսի չափով։»։

Հոդված 2  Օրենսգրքի 213․2 հոդվածում՝

  • 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, առաջադրանքը չկատարելը կազմակերպության համար՝

առաջացնում է տուգանք՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած չկուտակված ապրանքների ներմուծման տարվա միջին արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ 100 տոկոսի չափով։»

  • 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Նյութական արժեքների ինքնակամ օգտագործման կամ պակասորդի հայտնաբերման օրվանից 30 օրվա ընթացքում դրանք նյութական պահուստում չվերականգնելը կազմակերպության համար՝

առաջացնում է տուգանք՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ինքնակամ օգտագործված կամ պակաս ապրանքների ներմուծման տարվա միջին արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով։»

  • 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 

«Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, համապատասխան նյութական արժեքներ չամբարելը կազմակերպության համար՝

առաջացնում է տուգանք՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած այն ապրանքների ներմուծման տարվա միջին արժեքի 10 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները, իսկ 60 օրվա ընթացքում համապատասխան նյութական արժեքներ չամբարելը՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած այն ապրանքների ներմուծման տարվա միջին արժեքի 100 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները։»․

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «169.8-րդ» բառից հետո ավելացնել, «169.31-րդ» բառը։

Հոդված 4. Օրենսգրքի 2382-րդ հոդվածում «և քառասունյոթերորդ  մասերով,»  բառերից հետո ավելացնել «169.31-րդ,» բառը։

Հոդված 5. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1–ին մասում «40–45–րդ մասերով,» բառերից  հետո ավելացնել «169․31–րդ  հոդվածով,» բառերը։

Հոդված 6 Սույն օրենքի ուժի մեջ մտնելը  

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության

              Նախագահ                                                    Վ Խաչատուրյան

 

  • project.old_project_time.text

    13.10.2022 - 29.10.2022

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Чрезвычайные ситуации

  • project.ministry.title

    Министерство по чрезвычайным ситуациям

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1405

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text