project.favorite.title
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
3 - project.vote.yes
-
3 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 30.10.2022 22:31:50 | 83.8 կետը դատարկ է: |
Ընդունվել է, կխմբագրվի:
|
|||
2 | 30.10.2022 22:31:50 | Արդյո՞ք խորհուրդը տնօրենի ընտրությանը մասնակցելու է: Առաջարկվող փոփոխություններով խորհուրդը դադարում է տնօրեն ընտրող մարմին լինելուց, հետևաբար 41 կետի՝ «իսկ տնօրենի ընտրության ժամանակ` առնվազն երկու երրորդը» արտահայտությունը պետք է հանվի: |
Ընդունվել է: ԿԿատարվի խմբագրում:
|
|||
3 | 30.10.2022 22:31:50 | Նախագծի 53 և 54 կետերը արդյո՞ք համակարգողին չեն դնում տնօրենի ենթակայության տակ: Այսպիսով խախտվում է նրանց՝ իրարից անկախ, սակայն 1 նպատակի համար աշխատելու սկզբունքը: Հակասություն կա նաև 50.4 կետի հետ: |
Ընդունվել է ի գիտություն: Կքննարկվի լրացուցիչ:
|
|||
4 | 02.11.2022 05:31:38 | Անհրաժեշտ է նաև հստակ ամրագրել, որ հանակարգողն ու տնօրենը ևս չպետք է բարեկամական կապի մեջ լինեն։ Թերևս նոր կարգի ընդունումով փոխատեղումներ կփորձեն անել։ |
Դա կարևոր սկզբունք է , որն ապահովվելու է կարգերի մշակման ընթացքում:
|
|||
5 | 04.11.2022 11:40:59 | Առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները . 37-րդ կետում խորհրդի առաջին նիստը գումարվում է խորհրդի կազմի հաստատումից հետո յոթնօրյա ժամկետում փոխել յոթ աշխատանքային օրով 39-րդ կետի 4-րդ ենթակետի երկու աշխատանքային օրը փոխարինել երեք աշխատանքային օրով 68-րդ կետում ավելացնել 8-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. Յուրաքանչյուր կիսամյակ մանկավարժական խորհրդին է ներկայացնում իր ղեկավարած դասարանի ուսումնադաստիարակչական գործընթացի վերաբերյալ հաշվետվություն 74-րդ կետում՝ 3 օրը փոխարինել 3 աշխատանքային օրով 80-րդ կետը շարադրել ՝ Առարկայական մեթոդական միավորումները ստեղծվում են ըստ ուսումնական բնագավառների 85-րդ կետը շարադրել՝ դասարանների ծնողական խորհուրդները (կազմված՝ նախագահից և երկուսից չորս անդամից) ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից՝ մեկ ուսումնական տարվա համար:Դասարանի ծնողների ընդհանուր ժողովը վարում է տվյալ դասարանի դասղեկը,ով քվեարկելու իրավունք չունի; 90-րդ կետը շարադրել՝ դասարանական ծնողական խորհուրդների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցական ծնողական խորհրդի նիստերին` տնօրենը: 95-րդ կետը շարադրել՝ Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները,որը ստորագրվում է ծնողական խորհրդի նախագահի կողմից: Ծնողական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր` 1) տնօրենի նախաձեռնությամբ. 2) ծնողական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ. 3) ծնողական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ: Համադպրոցական և դասարանական ծնողական ժողովների նիստերի արձանագրությունները և ընդունված որոշումները երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում եմ դպրոցի կայքում: |
Ընդունվել է ի գիտություն:
|