base.notification_banner.text
project.favorite.title

«Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի ….. …….. -ի N ….-Լ

«ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 7.1 կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել
    • «Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը»` համաձայն N 1 հավելվածի,
    • Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                                                                                                                                                                                Նիկոլ Փաշինյան

 

 

  • project.old_project_time.text

    25.10.2022 - 09.11.2022

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Экономика, Экономическая

  • project.ministry.title

    Министерство экономики

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1666

project.print.title

project.sentences.title

08.11.2022

Հավելված N 1 VII Ռազմավարական ուղղություններ 9-րդ մաս․ Աջակցություն դեղագործության ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը Առաջարկում ենք «Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի Հավելված N 1-ի 9-րդ մասի՝ «Բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծում» միջոցառման շրջանակներում ակնկալվող ֆինանսական աջակցությունն առավել բովանդակային ներկայացնել՝ 9-րդ մասի վերջին պարբերությունը ձևակերպելով հետևյալ կերպ. (...) Նշված խոշոր ներդրումային ծրագրի իրագործմանը կնպաստի պետական գույք հանդիսացող շենքի տրամադրումը «Նոյմեդ» ընկերությանը՝ որպես սեփականություն, ընկերության կողմից իրականացվելիք ներդրումների դիմաց: Շենքը իր չափերով և կառուցվածքով պետք է բավարարի նախատեսված Բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններին, «այն է հետևյալ բնութագրով և հատկանիշներով` 6000 ք.մ. – 10000 ք.մ. առանձնացված շենք/շինություն Երևան քաղաքում,  կոմունիկացիայի (գազ, ջուր, լույս) առկայությամբ,  չգտնվի վթարային վիճակում,  բարձահարկ շենքի դեպքում՝ հագեցած լինի վերելակներով,  եթե բազմահարկ շենք չլինի, ապա ունենա միմյանց աջակցող կցաշենքեր,  առնվազն 8000 ք.մ. շրջապատող հողատարածք՝ ավտոկայանատեղիների և կանաչ տարածությունների ապահովման համար՝ հաշվարկվսծ 800 սշխատողների սպասարկման համար: Բիոտեխնոլոգիական կենտրոնի գործարկում. Կենտրոնի գործարկման համար անհրաժեշտ է ոչ միայն շենք, այլև ֆինանսական միջոցներ (Բիոտեխնոլոգիական կենտրոնի գործարկման համար անհրաժեշտ ծախսերի սուբսիդավորում)՝ շենքի բարելավումների իրականացման, համապատասխան պայմանների ստեղծման, մարդկային ռեսուրսների ձևավորման և տեխնոլոգիաների ներդրման համար։

08.11.2022

Հավելված N 2 Միջոցառումների ծրագիր 1. Օրենսդրական դաշտի բարեփոխումներ. «Միջոցառման անվանումը»՝ Հարկադիր լիցենզավորման մեխանիզմների ներդրում, առաջարկում ենք փոփոխել. Հարկադիր լիցենզավորման մեխանիզմների փոփոխություն: «Նպատակը»՝ Հարկադիր լիցենզավորման իրավական հիմքերի փոփոխություն, հաշվի առնելով, որ «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ նախատեսված են հարկադիր լիցենզավորման վերաբերյալ կարգավորումներ, որոնք ենթակա են լրացման և (կամ) փոփոխության: Կատարման պատասխանատու մարմինների շարքում կարելի է ներառել նաև ՀՀ արդարադատության նախարարությանը, հաշվի առնելով, որ օրենսդրական բարեփոխումը նախատեսում է համապատասխան փոփոխություն և լրացում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում:

08.11.2022

Հավելված N 2 2. Համապատասխան մասնագիտական կադրերի ապահովում, դեղագործական արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականության բարձրացում. 1. Դեղագործության ոլորտում բուհական ծրագրերի շարունակական արդիականացում. Անհրաժեշտ ենք համարում «Միջոցառման անվանում» սյունյակը լրացնել հետևյալ կերպ՝ Դեղագործության ոլորտում բուհական ծրագրերի շարունակական արդիականացում, դեղագործական հմտությունների զարգացման ծրագրի մշակում և իրականացում. «Նպատակ» սյունյակը լրացնել հետևյալ կերպ՝ Բուհական ծրագրերի համապատասխանությունը շուկայի պահանջներին, գործնական հմտությունների զարգացում: «Ֆինանսավորման աղբյուրը և չափը» կարծում ենք կարող է սահմանվել՝ տարեկան 5 մլն դրամ: «Միջոցառման արդյունք» սյունյակը կարող է լրացվել հետևյալ կերպ. Բուհ - մասնավոր հատված համագործակցության հուշագրերի կնքում, գործնական հմտությունների զարգացման ծրագրի առկայություն: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Կրթական ծրագրերի արդիականացմանը զուգահեռ կարող է առաջանալ անհրաժեշտություն բարձր առաջադիմություն դրսևորած ուսանողների համար մշակելու և անցկացնելու գործնական հմտությունների զարգացման դասընթաց, որն ավարտելուն պես վերջիններս ձեռք կբերեն այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատանքում, ինչն էլ հնարավորություն կընձեռի դասընթացն ավարտելուն պես աշխատանքի անցնելու դեղագործական ընկերություններում, միաժամանակ ընկերությունները ևս կապահովվեն պատրաստի մասնագիտական կադրերով:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text