project.favorite.title
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 07.11.2022 06:19:42 | Բազմաթիվ տերմիններ են օգտագործվում, սակայն չկա ՙՙսահմանումներ՚՚ բաժին, ինչը հնարավորություն կտար խուսաբել տարբեր մեկնաբանություններից, առաջարկում եմ ավելացնել: |
Չի ընդունվել։
Ռազմավարության նախագծում կիրառվող տերմինների սահմանումները հիմնականում տրված են «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով, իսկ օգտագործվող այլ տերմինները հանրահայտ են և չեն կարող ունենալ տարբեր մեկնաբանություններ։
|
|||
2 | 07.11.2022 06:34:00 | 2.2 ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ գլխում հանդիպում ենք նման ձևակերպումների՝ Շուկաներում պարենային ապրանքների կայունության և առկայության պահպանում՝ աշխարհի բոլոր երկրների համար», կամ, ՙՙՀիմնական հավակնությունն է զարգացնել մարդկանց կարողությունները՝ պատրաստվել և դիմակայել տարատեսակ ցնցումների, ինչպես նաև դրանցից հետո արագ վերականգնվելու՚՚, և այսպես շարունակ: Իսկ հաջորդիվ ներկայավող ծուխումներում ուղղակի անրադարձ չկան այս հարցերին: Առաջարկում եմ հաջորդիվ բաժիններում, իրականացվելիք ծրագրերում պատշաճ անրադառնալ այս հարցերին և հստակ լուծումներ տալ: |
Չի ընդունվել։
Ներկայացված դիտարկման մեջ առկա ձևակերպումները վերցված են ռազմավարությունում ներառված պարենային անվտանգության վերաբերյալ կատարված պատմական ակնարկին, ինչպես նաև Պարենի համաշխարհային գագաթնաժողովում նախանշված դրույթին և ռազմավարության նախագծում դրանց վերաբերյալ լուծումներ չեն առաջարկվում, քանի որ ռազմավարությունը կառուցվել է այլ սկզբունքով՝ նախանշվել են մարտահրավերները, հիմնախնդիրները, նպատակները, ենթանպատակները և սահմանվել են դրանց կատարմանն ուղղված գործողությունների ծրագիրը։
|
|||
3 | 08.11.2022 08:26:13 | Տեղական արտադրության ակտիվացմանն ուղղված ջանքերը պետք է բազմապատկվեն։ Հասկանալի է, որ աճի ներուժը որոշ ապրանքների համար (օրինակ՝ ցորեն, գարի, ձեթ և շաքարավազ) սահմանափակ է: Փոխարենը պարենային ապրանքների ներմուծման փոխարինման զգալի ներուժ կա ցորենի, գարու, հատիկաընդեղենի, կաթի, տավարի, թռչնի և խոզի մսի մասով: Առաջարկում եմ վերամշակել, անհասկանալի է ինչ եք ուզում ասել: |
Չի ընդունվել։
Նշվել է սահմանափակ հնարավորությունների մասին՝ նկատի ունենալով, որ տվյալ ապրանքախմբերի համար հնարավոր է որոշ չափով ավելացնել արտադրության ծավալները, սակայն դրանք չեն կարող հասցվել այն մակարդակին, որ ապահովեն ամբողջական ինքնաբավություն։
|
|||
4 | 08.11.2022 08:29:16 | 45. 2019-2021թթ. ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող համախառն առկայության որոշակի անկում նկատվում է մի քանի ապրանքատեսակների գծով։ Առավել տեսանելի նվազումը տեղի է ունեցել վերը ներկայացված նույն կարևոր պարենային ապրանքների մասով։ Պայմանականորեն կարելի է ենթադրել, որ այդ փոփոխությունները պայմանավորված են եղել Հայաստանում այդ ժամանակահատվածում տեղի ունեցող արտակարգ իրադարձություններով։ Անհասկանալի ձևակերպում է, առանց հիմնավորման, տպավորություն է, որ վատ թարգմանություն է: Վերախմբագրման կարիք կա: |
Ընդունվել է։
|
|||
5 | 08.11.2022 08:35:49 | 5.1 ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ 57. Հայաստանում պարենային անվտանգության հիմնախնդիրներն են․ 1. Երկրում մակրոտնտեսական և ագրո-բնապահպանական անկայուն վիճակը՝ պայմանավորված նաև տեխնոլոգիական զարգացվածության ցածր մակարդակով, 2. Արտաքին սպառնալիքներին դիմագրավելու պատրաստվածության անբավարար մակարդակը, 3. Պարենային անվտանգության համակարգի թերզարգացվածությունը և հիմնական պարենային ապրանքների ինքնաբավության ցածր մակարդակը, 4. Գյուղատնտեսության անբավարար զարգացվածությունը։ Այս ձևակերպմանը հանգելու համար, լուրջ հետազոտության անհրաժեշտություն պետք է նախորդեր, ինչը կդառնար հաջորդիվ քայլերի տրամաբանական բացատրություն: Սույն ռազմավարության նախագիծը ոչ միայն այս մասով, այլ ընդհանրապես հեռու է բավարար կոչվելու կարգավիճակից, որոշ առումով կառաջարկեմ որպես մեկնարկային աշխատանքային տարբերակ չընդունել այն, քանի որ գրեթե զուրկ է գիտական, հետազոտական մոտեցումներից: |
Չի ընդունվել։
Նախագծում առկա է բավարար վերլուծական հիմք ռազմավարությամբ նախանշված պարենային անվտանգության հիմնախնդիրները վեր հանելու համար։
|
|||
6 | 08.11.2022 08:41:53 | 76. Ռազմավարության իրագործման արդյունավետ կառավարման և վերահսկողության նպատակով անհրաժեշտ է ստեղծել ՀՀ Պարենային անվտանգության ռազմավարության և գործողությունների ծրագրի իրագործման և վերահսկողության կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)։ Ինչ նպատակ եք հետապնդում այսօրինակ մոտեցման դեպքում, ով է այս ռազմավարության կյանքի կոչելու պատասխանատուն: Ակնհայտ է, որ այս նախագծի հեղինակները հնարավոր ձախողումների այլ պատասխանատուներ են փնտրում: ՀԳ Դուք ինքներդ ևս չեք հավատում ձեր ռազմավարության հաջողությանը: |
Ընդունվել է մասնակի։
|
|||
7 | 08.11.2022 08:45:10 | Անսպառ են առարկությունները, թե բովանդակության և թե կառուցվածքի վերաբերյալ, առանց որևէ հետազոտության, համագործակցության, պատասխանատուների: Առաջարկում եմ հանել այս փաստաթուղթը շրջանառությունից, ձևավորել աշխատանքային խումբ ներառականության սկզբունքով և նոր փաստաթուղթ մշակել, մեծ շռայլություն է մեր նման երկրի համար, այսպիսի ռազմավարության ընդունումը: |
Չի ընդունվել։
Ռազմավարության նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, մշակման գործընթացին աջակցություն է ցուցաբերվել Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ներգրավելով ինչպես միջազգային փորձագետներ, այնպես էլ հայկական խորհրդատվական կազմակերպություն։ Բացի այդ նախագիծը ներկայացվել է քննարկման նաև բրիտանական հեղինակավոր «Չաթհամ հաուս» վերլուծական կենտրոնին։ Այնուհետև սահմանված ընթացակարգով ներկայացվել է ՀՀ բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային մի քանի կազմակերպությունների, այդ թվում Համաշխարհային բանկի քննարկմանը։ Բացի այդ, ռազմավարության նախագիծը քննարկվել է նաև Ազգային Անվտանգության խորհրդում և քննարկումների ու ստացված կարծիքների հիման վրա ենթարկվել է զգալի փոփոխությունների։
|