base.notification_banner.text
project.favorite.title

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

       

  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 1-ի N 03-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի ընդունումը (այսուհետ Նախագիծ) պայմանավորված է 2021 թվականի փետրվարի 17-ին ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-51-Ն օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ հայտարարագրման գործող համակարգում կատարված էական փոփոխություններով, որոնց շրջանակում, մասնավորապես, ներդրվել է  փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալների հայտարարագրման ինստիտուտը:

    

  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2020 թվականի հունիսի 1-ին ընդունվել է գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագրի ձևը հաստատելու մասին  որոշումը:

Նշված որոշմամբ սահմանվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով  և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված  դեպքերում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով  անձանց կողմից կողմից ներկայացվող իրավիճակային հայտարարագրում լրացվող գույքի և  եկամուտների  հայտարարագրի ձևը, որում, սակայն, արտացոլված չեն Օրենքի փոփոխությամբ պայմանավորված գույքի հայտարարագրի  բովանդությունը կազմող փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալները:

 

Առաջարկվող կարգավորումների բնույթը.

Նախագծով նախատեսվում է իրավիճակային հայտարարագրում սահմանել գույքի  հայտարարագրի  բովանդությունը կազմող փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալները:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովի կողմից:

         

 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել օրենսդրությամբ սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով  անձանց կողմից ներկայացվող իրավիճակային հայտարարագրում փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալների ներկայացման իրավական հնարավորությունը:

  • project.old_project_time.text

    11.11.2022 - 26.11.2022

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Борьба с коррупцией

  • project.ministry.title

    Комиссия по предотвращению коррупции

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1427

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text