В разработке
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - project.vote.yes
-
5 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- ------------------ 2022 թվականի N -------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման՝
- N 3 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ․
«2023 թվականի հունվարի 1-ից պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.63 տոկոսի չափով միջնորդավճար։»,
- N 4 հավելվածի 14-րդ կետում «2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի հունվարի 31-ը» բառերով և կետը լրացնել հետևյալ պարբերությամբ․
«2023 թվականի փետրվարի 1-ից պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցում է անվճար»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման՝
- N 3 հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ․
«2023 թվականի հունվարի 1-ից պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.63 տոկոսի չափով միջնորդավճար։»,
- N 4 հավելվածի 11-րդ կետում «2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի հունվարի 31-ը» բառերով և կետը լրացնել հետևյալ պարբերությամբ․
«2023 թվականի փետրվարի 1-ից պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցում է անվճար»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
project.old_project_time.text
15.11.2022 - 01.12.2022
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Социальное обеспечение
-
project.ministry.title
Министерство труда и социальных вопросов
project.views.title 1571
project.print.title