project.favorite.title
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրամշկված նախագիծ և կից օրենքների նախագծեր
-
5 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 31.10.2017 05:14:41 | Առաջարկում եմ ներմուծել մասնակի` չբողոքարկված մասով, դատարանի վեճը լուծող դատական ակտի կատարման հնարավորությունը: Այսինքն դատարանին իրավունք վերապահել չբողոքարկված մասով օրինական ուժի մաջ մտած դատական ակտի կատարման համար տալ կատարողական թերթ, ինչպես նաև այդ մասով օրինական ուժի մեջ մտնելու մասին նշում կատարելու հնարավորությունը: Անհրաժեշտությունը պայմանվորված է նարանով, որ մասնակի ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը բարձարացնում է դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը: Օրինական ուժի մեջ մտած մասով անձը ստացվելիք բարիքը կստանա շատ ավելի շուտ և ավելի շուտ կկարողանա բավարարել համապատասխան պահանջմունքը, շահը: Օրինակ` դատարանը բավարարում է գումարի բռնագանաձման հայցը, որի առարկան ներառում է հիմնական պարտավորության գումարը, տոկսներ և տույժանքներ: Պատասխանողը դատական ակտը բողոքարկում է միայն տուըյժանքների մասով: Այս դեպքում արդարացի կլինի, որհայցվորը հիմնական գումարը և տոկոսները, որի հետ պատասխանողը համաձայն է ստանա չսպասելով մնացած մասով դատական ակտի իրավաչափության հարցի պարզման և օրինական ուժի մեջ մտնելուն: Դա կնպաստի քաղաքացիական շրջանառության կայունությանը, քանի որ այդ գումարները արագ կմտնեն քաղաքացիական շրջանառություն: Հարգանքով |
Ընդունվել է մասնակի:
|
|||
2 | 07.11.2017 06:19:31 | Նախագծի որոշ դրույթների վերաբերյալ ստորև ներկայացնում եմ իմ դիտարկումները. 1. նախատեսվել է Հոդված 77.` Գրավոր ապացույցի իսկությունը վիճարկելը, որի համաձայն` 1. Գործին մասնակցող անձը կարող է հայտարարել գործին մասնակցող այլ անձի կողմից ներկայացված գրավոր ապացույցի ոչ իսկական լինելու մասին (...) 2. գրավոր փաստաթղթի իսկությունը վիճարկելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը (...): Նշված դրույթը հակասում է մրցակցային դատավարության էությանը, քանի որ նշված նորմի ուժով ներկայացված բոլոր հասարակ - գրավոր ապացույցները կարող են կողմի զուտ բանավոր հայտարարության ուժով կասկածի տակ դրվել, իսկ դրանց իսկությունը ապացուցելու պարտավորությունը պետք է կրի ապացույցը ներկայացրած կողմը: Բացի այդ, նշված նորմով ստացվում է, որ գործում է ներկայացված ապացույցների <ոչ իսկական լինելու կանխավարկածը>, մինչդեռ պետք է լինի հակառակը, եթե կողմը հայտարարում է ներկայացված ապացույցի ոչ իսկական լինելու մասին, ապա ինքն էլ պետք է ապացուցի իր ասածի իրավացիությունը: 2. Հոդված154.Գործի քննության հետաձգումը Դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե` 12) դատական նիստի դահլիճում տեղադրված համակարգչային ձայնագրման համակարգի անսարքության պատճառով հնարավոր չէ ապահովել դրա շահագործումը՝ բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը հնարավոր է համարում պարզ թղթային եղանակով դատական նիստի արձանագրումը և դրա վերաբերյալ չեն առարկում դատական նիստին ներկա դատավարության մասնակիցները. Դատական իրավունքի արդյունավետ իրականացումը չպետք է կախվածության մեջ դնել համակարգի անսարքությունից: Նման հիմքով նիստի հետաձգումը չի կարող հարգելի համարվել: Նշված նորմը հակասում է ՄԻԵԿ-ով ապահովված արդար դատաքննության իրավունք-սկզբունքին: ՄԻԵԴ-ը նշված սկզբունքի առնչությամբ ևս ունի մի շարք նախադեպեր, որտեղ դատավորների թվաքանակով պայմանավորված նիստերի ձգձգումը դիտարկել է կոնվեցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախատում: Վերոգրյալ դիտարկումը վերաբերում է նաև մյուս նորմերին, որտեղ ևս տեխնիկական անսարքության կամ անհնարինության հետ են կապված մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակումներ, այդ թվում նիստերի տեսաձայնագրումը (հրապարակային դատաքննության իրավունք): |
Չի ընդունվել:
|
|||
3 | 16.11.2017 11:26:19 | ՀՀ քաղ դատ օր-ի 92 հոդ-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի բովանդակությունը հետևյալն է՝ // 1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`2) հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ. // Հարց՝ ? իսկ ինչ կարող է անել պատասխանող կողմը կամ դատարանը, եթե չստորագրված հայցադիմումը դատավորի անփութության պատճառով արդեն-իսկ վարույթ է ընդունվել կամ վարույթ է ընդունվել այն դեպքում երբ հայցադիմումը ստորագրվել է ստորագրելու լիազորություն չունեցող անձի կողմից ? Ներկա դրությամբ նման իրավիճակում հայտնված պատասխանող կողմը դատավորի սխալը ուղելու օրենքով նախատեսված որևէ հնարավորություն չունի։ Հատկապես՝ բողոք չի կարող ներկայացնել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, քանի որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ ։ Ինչպես նաև բողոք չի կարող ներկայացնել Դատական Դեպարտամենտ, քանի որ վերջինս այդ մասին արդեն տվել է գրավոր պատասխան՝ առ այն, որ Դատական Դեպարտամենտը նման սխալը ուղելու որևէ լիազորություն չունի։ Տվյալ իրավիճակը ցույց է տալիս, որ եթե հայցադիմումը սխալմամբ ընդունվել է վարույթ, ապա գործող օրենսդրության համաձայն ( հայցվորի կամ իր ներկայացուցչի կողմից ) չստորագրված հայցադիմումի հիման վրա անխուսափելիորեն կայացվում է վճիռ և պետք է վճարվի պետ տուրք ։ Առաջարկություն 1// Անհրաժեշտ է ՀՀ քաղ դատ օր-ում ավելացնել նոր կարգ՝ որի համաձայն դատավորը իրավունք կունենա իր-իսկ կատարած սխալը ուղել։ Այսինքն՝ բեկանել չստորագրված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին իր-իսկ կայացրած որոշումը, որից հետո հայցադիմումը վերադարձնել հայցվորին։ Առաջարկություն 2// կամ ՝ Անհրաժեշտ է ՀՀ քաղ դատ օր-ում ավելացնել գործի վարույթը կարճելու նոր կարգ, որի համաձայն դատարանը պարտավորված կլինի հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի վարույթը կարճել, եթե պարզվի որ հայցադիմումը ստորագրված չէ կամ այն ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ դրված ստորագրությունը չի համապատասխանում հայցվորի անձնագրում դրված ստորագրության հետ։ Տվյալ կարգի հետ մեկտեղ անհրաժեշտ է ավելացնել նոր դրույթ, որի համաձայն՝ եթե հայցվորը դատարան ներկայանալով դատական նիստի ընթացքում նորից ստորագրի հայցադիմումի օրինակը (ները) ապա կբացառվի հայցադիմումի վրա դրված առաջին ստորագրության իսկության վիճարկումը և այդ հիմքով կբացառվի նաև գործի կարճումը վերոգրյալ հիմքով։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 |
Չի ընդունվել:
|
|||
4 | 16.11.2017 12:10:12 | ՀՀ քաղ դատ օր-ի 143 հոդ-ի բովանդակությունը հետևյալն է՝ Հոդված 143. Վճռի պարզաբանումը: Վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը 1. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը: 2. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը: 3. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին դատարանը կայացնում է որոշում: 4. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: // Առաջարկություն 1 // Պետք է հաշվի առնել , որ դատարանի որոշումը, որով տրվում է պարզաբանում, վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղում, ստեղծելու է իրավական հետևանքներ ։ Հետևաբար վճռի պարզաբանման, վրիպակների, գրասխալների, և թվաբանական սխալների ուղղման մասին դատարանի որոշումը եթե փոփոխություն է մտցնում վռի եզրափակիչ մասում, ապա ենթակա է հարկադիր կատարման (եթե մերժում չէ) և պետք է կատարվի կատարողական թերթի հիման վրա։ Ուստի ՀՀ քաղ դատ օր-ի 143 հոդ-ում անհրաժեշտ է ավելացնել նոր դրույթ առ այն որ՝ Վճռի պարզաբանման, վրիպակների, գրասխալների, և թվաբանական սխալների ուղղման մասին դատարանի որոշումը (եթե մերժում չէ և փոփոխում է վճռի եզրափակիչ մասը) ենթակա է կատարման կատարողական թերթի հիման վրա ։ Առաջարկություն 2 // ՀՀ քաղ դատ օր-ի 143 հոդ-ի 2-րդ կետ-ի բովանդակությամբ սահմանված է //. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:// Տվյալ կարգը անհրաժեշտ է վերացնել այն դեպքերի համար, երբ վճռի պարզաբանումը, վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը փոփոխում է վճռի եզրափակիչ մասը։ Առաջարկություն 3 // ՀՀ քաղ դատ օր-ի 143 հոդ-ի դրույթները չպետք է վերաբերեն միայն դատարանի վճիռներին, այլ պետք է վերաբերեն բոլոր դատական ակտերին որոնք ենթակա են հարկադիր կատարման ։ Ուստի պետք է վճիռ տերմինը փոխարինել դատական ակտ տերմինով։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 |
Չի ընդունվել:
|
|||
5 | 16.11.2017 13:45:45 | ՀՀ քաղ դատ օր-ի 137 հոդ-ով դատարանը կարող է վճիռ արձակել պատասխանողին որոշակի գործողություններ կատարելու մասին։ Առաջարկություն ՝ Անհրաժեշտ է ստեղծել հատուկ կարգ, որի համաձայն դատարանի որոշմամբ հնարավոր կլինի պատասխանողին որոշակի գործողություններ կատարելու պարտադրել՝ այնպես ինչպես նախատեսված է վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթով ՀՀ քաղ դատ օր-ի 13 և 204 /1 հոդ- Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 |
Չի ընդունվել:
|
|||
6 | 16.11.2017 15:46:13 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի 205 հոդ-ով սահմանված է՝ // Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը 1. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: // Առաջարկություն ՝ հնգօրյա ժամկետը շատ կարճ է , անհրաժեշտ է այն դարձնել 15 օրյա ժամկետ։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 |
Չի ընդունվել:
|
|||
7 | 16.11.2017 16:51:26 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի 311 հոդ-ի 3-րդ կետով սահմանված է ՝ // Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին, եթե` անհնարին է դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելը: // Առաջարկություն 1//՝ Անհրաժեշտ է ճշտել թե ինչ է նշանակում անհնարին խոսքը ? Ինչով է ապացուցվում որ անհնարին է ? փոստատարի մեղքով չհանձնված վճարման կարգադրությունը միթե կարելի է համարել անհնարին ? Առաջարկություն 2// Անրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ ստեղծել դատական ակտի (երի) և ծանուցման առաքումը ապահովող հատուկ կարգ, որը կկատարի հարկադիր կատարողը դատարանի որոշման հիման վրա։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 |
Չի ընդունվել:
|
|||
8 | 16.11.2017 17:44:48 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի 127 հոդ-ով ներկայացված են այն դեպքերը՝ որի ժամանակ դատարանը պարտավորված է հայցադիմումը ետ վերադարձնել։ Հարց ՝ Եթե հնարավորություն կա վճարման կարգադրություն արձակելու , ապա ինչու հայցվորը իրավունք պետք է ունենա միանգամից հայցադիմում ներկայացնել դատարան ? ։ Առաջարկություն ՝ ՈՒստի անհրաժեշտ է ավելացնել նոր դրույթ՝ որի համաձայն՝ դատարանը պարտավոր է հայցադիմումը ետ վերադարձնել , եթե հայցվորը հնարավորություն ունի հայցադիմում ներկայացնելուց առաջ վճարման կարգադրություն արձակելու դիմում ներկայացնել դատարան , սակայն չի ներկայացրել։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 |
Չի ընդունվել:
|