project.favorite.title
В разработке
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
5 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 19.12.2022 12:30:35 | Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1210-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շարժական գույքի կադաստր վարող մարմինների կողմից՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների, դրանց սեփականատերերի կամ լիզինգառուների, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1210-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի առաջին ենթակետի ա․ և բ․ պարբերություններով հաստատված Ձև N 1-ը և Ձև N 2-ը նոր խմբագրությամբ շարադրվող հավելվածների 1 և 3 կետերում «10» թիվը փոխել «8» թվով, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված «ավտոբուս» հասկացությունը՝ ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ և «Ավտոմոբիլային տրանսպորտի մաին» ՀՀ օրենքով սահմանված «ավտոբուս» հասկացություն` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը. 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ |
Ընդունվել է
|
|||
2 | 19.12.2022 13:17:21 | Առաջարկում եմ խմբագրել որոշմամբ սահմանված կարգը, ինչպես նաև մյուս Ձև-երը, մասնավորապես «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի» բառերը և դրա ստորոբաժանումների անվանումները, հակառակ պարագայում որոշման փոփոխությունները ընդունվելուց հետո (հնարավոր է մեկ ամիս հետո, երբ որոշումը մինչև վերջ կարդան, չնայած 2020 թվականի փոփոխությամբ չի էլ խմբագրվել) նորից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հնարավոր է հանդես գա որոշման փոփոխության նախաձեռնությամբ, կամ նախարարությունում տեղյակ չեն, որ օրինակ տեխնիկական զննության շտեմարանի տնօրինողն են հանդիսանում։ |
Ընդունվել է
|