07.01.2023
Հավելավճարը հարկման ենթակա է?
19 - project.vote.yes
1 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերի և դրանց վճարման կարգի սահմանման, ինչպես նաև ՀՀ վարչապետի 30.12.2022թ. N 1558–Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 47-րդ հոդվածում 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀO-506-Ն oրենքով կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն սահմանվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված՝ օրենքի 61-րդ հոդվածի 18.1-ին, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 16-րդ հոդվածի 5.1-ին մասերի համաձայն այդ զինծառայողների համար սահմանվել է հավելավճար հաշվարկելու իրավունք, որի վճարման կարգը և հավելավճարների չափերը ենթակա են սահմանման ՀՀ կառավարության որոշմամբ:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը, հավելավճարի վճարման պայմանները:
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում առաջացնում է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության:
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ապահովման հետ:
project.old_project_time.text
05.01.2023 - 21.01.2023
project.type.title
Pешение
project.area.title
Безопасность
project.ministry.title
Министерство обороны
project.views.title 1583
project.print.title07.01.2023
Հավելավճարը հարկման ենթակա է?