base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 16.01.2023 10:33:34 12) 72-րդ կետում հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով բառերը փոխարինել հավելավճար է ստանում դասավանդվող ժամերին համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով բառերով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինղեկը օրենքի համապատասխան կետերով վարձատրվում է ոչ թե ՆԶՊ դասաժամերի քանակից ելնելով, այլ հաստիքային դրույքաչափով, ուստի ցանկալի կլինի հաշվի առնել օրենքի համապատասխան կետերը և հավելավճարը սահմանել ողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով։ Կարծում եմ նշվածը դրդապատճառ կհանդիսանա առավել արդյունավետորեն զբաղվել մասնագիտական աճով, մանկավարժական արդյունավետ գործունեություն ծավալելու ձգտման և կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկության։ Ընդունվել է ի գիտություն:
2 16.01.2023 13:27:42 ՆԶՊ առարկայի կամավոր ատեստացիա անցած ուսուցիչներին ,նախքան վերը նշված օրինագծի քննարկելը և ընդունելը,արդեն իսկ աշխատավարձ են վճարում այս օրինագծի առաջարկվող փոփոխություններին համապատասխան,ինչը աշխատավարձի էական փոփոխություն չի տալիս,քանի որ ՆԶՊ առարկայի ժամերը ուսումնական հաստատություններում քիչ են։Քիչ են քանի որ առարկան դասավանդվում է շաբաթական 1 դասաժամով՝ 8րդ դասարանից սկսած։Իսկ 1000 աշակերտ ունեցող հիմնական դպրոցում լավագույն դեպքու ՆԶՊ ուսուցը կարող է ունենալ 8 դասաժամ։ Առաջարկս է Նզպ առարկայի ուսուցիչներին կամավոր ատեստացիայի արդյունքում վարձատրել մեկ դրույքի չափով ,իսկ դրա նկատմամբ կիրառվող տոկոսագումար հաշվարկել մեկ դրույքի,այլ ոչ դասավանդած ժամերի նկատմամբ։Առաջարկս բխում է ՀՀ կառավարության 25 օգոստոսի 1999թ N532 որոշոից,ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ,ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ 2011Թվականի 1222_ն և 1356_ն համատեղ հրամանից։Այս օրինագծով տվյալ փաստաթղթերում ամրագրված սկզբունքներին դեմ քայլեր են ձեռնարկվում։Այս նախագծով ռազմահայրենասիրական կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվողների նկատմամբ բացասական վերաբերմունք է ցուցաբերվում։ Ընդունվել է ի գիտություն:
3 16.01.2023 14:30:51 «72-րդ կետում հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով բառերը փոխարինել հավելավճար է ստանում դասավանդվող ժամերին համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող համապատասխան» Հարկ եմ համարում նշել, որ ՆԶՊ առարկայի ուսուցչի աշխատավարձը չի ձևավորվում դասավանդված ժամերի համար: Այն ձևավորվում է ՀՀ կառավարության 1999թ օգոստոսի 25ի թիվ 532 որոշման 5րդ կետի ժա ենթակետով ինչպես նաև 2011թ նոյեմբերի 9 և 10-ի թիվ 1222-ն և 1356-ն ԿԳ և ՊՆ նախարարների համատեղ հրամանի 23-րդ կետի համաձայն: Ուստի անտրամաբանական է ժամավճարով չվարձատրվող աշխատողին աշխատավարձը բարելավել դասավանդվող ժամերի հաշվին: Ձեր առաջարկած փոփոխությամբ աշխատավարձի բարելավումը չնչին է: Ուսուցչի մոտիվացիան տուժելու է ռազմահայրենասիրական դաստիրակության հետ միասին: Ընդունվել է ի գիտություն:
4 16.01.2023 14:56:32 Առաջարկում եմ բոլոր հնարավորություններով բարձրացնել ազգի հիմք հանդիսացող ուսուցիչների աշխատավարձը, ոչ թե կրճատել։ Հատկապես ֆիզիկական և ռազմական կրթություն ապահովողների։ "Նա, ով խնայում է կրթության վրա, բանտեր կկառուցի" Օտտո ֆօն Բիսմարկ։ Ընդունվել է ի գիտություն:
5 16.01.2023 15:40:56 «72-րդ կետում հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով բառերը փոխարինել հավելավճար է ստանում դասավանդվող ժամերին համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող համապատասխան»: Դպրոցում հայրենասիրությունը քարոզող,երեխաների մարտական ոգին բարձր պահող ՆԶՊ առարկայի ուսուցիչների նկատմամբ ձեր ֆինանսական մոտեցումները օրենսդրական չեն:Բացի այդ ,պետք է շահագրգռել տղամարդ ուսուցիչներին,ստեղծել հնարավոր այնպիսի ֆինանսական համակարգ,որով մարդիկ կկարողանան պահել իրենց ընտանիքները... Ընդունվել է ի գիտություն:
6 17.01.2023 00:18:41 Առաջարկում եմ ՆԶՊ ուսուցիչներին վարձատրել գործող կարգին համապատասխան: Կարգում բարելավման նպատակով է փոփոխություն կատարվել:
7 17.01.2023 00:24:20 Առաջարկում եմ չվնասել կամավոր ատեստավորված ՆԶՊ ուսուցիչներին։ Կարգում խնդրի բարելավման նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը:
8 17.01.2023 00:38:26 Առաջարկս է ՆԶՊ ուսուցիչների մասով վարձատրել ըստ գործող կարգերի,այն է ՀՀ կառավարության 1999թ օգոստոսի 25ի 532 որոշում, ՀՀ ԿԳՆ և ՊՆ 2011 թ նոյեմբերի 9,10 ի 1222-Ն ,1356-ն նախարարների համատեղ հրաման Կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը:
9 17.01.2023 00:58:49 Առաջարկում եմ ՆԶՊ կամավոր ատեստավորված ուսուցիչների աշխատավարձի տրամադրման վատթարացող դրույթը վերանայել ,վարձատրել գործող կարգին համապատասխան Կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը, որը վատթարացնող չէ:
10 17.01.2023 01:17:01 ՆԶՊ ուսուցիչների մասով առաջարկվող փոփոխությունն աշխատավարձի բարելավում չէ,հակառակը' նվազեցում։Առաջարկում եմ Ռազմահայրենասիրական դաստիարակություն իրականացնող ուսուցչական միակ օղակին ցուցաբերել հատուկ մոտեցում։ Կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը:
11 17.01.2023 01:23:08 Զինղեկների աշխատավարձը որոշվում է դրույքաչափով այլ ոչ թե դասավանդվող ժամերի քանակով:Ուստի արդար չէ հավելավճարը վճարել դասավանդվող ժամերի տոկոսով Ընդունվել է ի գիտություն:
12 17.01.2023 01:31:03 1) Սույն նախագծի 12-րդ կետով սահմանված է․ «72-րդ կետում հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով բառերը փոխարինել հավելավճար է ստանում դասավանդվող ժամերին համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով բառերով»: Հարկ է նշել, որ ՀՀ Կառավարության 25․08․1999թ․ N 532 որոշման 5-րդ կետի ժա) մասի համաձայն Հանրակրթական ուսումնական հաստատության զինղեկը վարձատրվում է ոչ թե դասաժամերին համապատասխան, այլ հաստիքային դրույքաչափով՝ կախված դասարանների քանակից։ Հետևաբար ՆԶՊ ուսուցիչների մասով ցանկալի է հաշվի առնել այս կետը, և հավելավճարը հաշվարկել նրա աշխատավարձի՝ այսինքն ավելացված դրույքաչափի՝ 200-ի նկատմամբ։ Սա կնպաստի ՆԶՊ առարկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման մասնակցության և առհասարակ, դպրոցում աշխատելու մոտիվացիայի բարձրացմանը։ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
13 17.01.2023 01:33:24 Առաջարկում եմ զինղեկների հավելավճարը հաշվարկել դրույքից՝ քանի որ աշխատավարձը հաշվարկվում է ոչ թե դասավանդած ժամերով, այլ դրույքով: Կարգի 72-րդ կետում փոփոխություն է նախատեսված այս խնդիրին լուծում տալու նպատակով:
14 17.01.2023 03:36:29 Առաջարկում եմ այս փոփոխության մեջ նախատեսված ՆԶՊ ուսուցիչներին վերաբերող դրույթը համապատասխանեցնել ՀՀ Կառավարության 1999թ ի թիվ 532 որոշմանը և ՀՀ ԿԳ ,ՀՀՊՆ 2011 թի թիվ 1222 և 1356 համատեղ հրամաններին։Չի կարելի ՆԶՊ կամավոր ատեստավորված ուսուցիչներին տրվող հավելավճարները կիրառել դասավանդող ժամերի վրա,քանի որ նրանք ամենամեծ դպրոցներում 10-13ժամ կարող են առավելագույնն ունենալ Կարգի 72-րդ կետում փոփոխություն է նախատեսված այս խնդիրին լուծում տալու նպատակով:
15 17.01.2023 03:37:57 Նզպ ուսուցիչների աշխատավարձը ձևավորվում է դրույքաչափով այլ ոչ թե դասավանդած ժամերով։ Ուստի անարդար է կամավոր ատեստավորման հավելավճարի տոկոսը հաշվարկել դասավանդած ժամերից։ Պետք է խթանել տղամարդ ուսուցիչների (այդ թվում նզպ ուսուցիչների) աշխատանքը դպրոցում այլ ոչ հակառակը։ Կարգի 72-րդ կետում փոփոխություն է նախատեսված այս խնդիրին լուծում տալու նպատակով:
16 17.01.2023 03:48:59 Պետք է նշել, որ նզպ ուսուցչի աշխատավարձը ձևավորվում է դրույքաչափից այլ ոչ թե դասավանդած ժամերից: Ուստի անարդար է հավելավճարը ձևավորել ժամավճարից: Կարգի 72-րդ կետում փոփոխություն է նախատեսված այս խնդիրին լուծում տալու նպատակով:
17 17.01.2023 04:01:00 Չի կարելի նզպ ուսուցիչների հավելավճարը հաշվարկել դասավանդած ժամերից, որովհետև նզպ ուսուցիչը աշխատավարձը չի ձևավորվում դասավանդած ժամերից։ Դա առնվազն անարդար է։ Ձեր առաջարկած փոփոխությամբ աշխատավարձը բարելավում է շատ չնչին։ Կարգի 72-րդ կետում փոփոխություն է նախատեսված այս խնդիրին լուծում տալու նպատակով:
18 17.01.2023 10:57:21 72 կետում առաջարկվող փոփոխությունները շատ չնչին են բարելավում նզպ ուսուցիչների աշխատավարձը։ Նզպ ուսուցիչների աշխատավարձը չի ձևավորվում դասավանդած ժամերից։ Անտրամաբանական և անարդար է հավելավճարի տոկոսը հաշվել ըստ դասավանդած ժամերի։ ՆԶՊ ուսուցչի աշխատանքը շատ կարևոր է ներկայիս աշխարհաքաղաքական վիճակում։ Պետք է հնարավորինս մոտիվացնել ՆԶՊ ուսուցիչներին։ Կարգի 72-րդ կետում փոփոխություն է նախատեսված այս խնդիրին լուծում տալու նպատակով:
19 17.01.2023 13:38:14 Քանի որ Նախնական Զին Պատրաստության առարկայի ուսուցչի աշխատավարձը ձևավորվում է դրույքից ելնելով այլ ոչ թե դասավանդած ժամերին համապատասխան: Հետևաբար նոր փոփոխությանմեջ անտրամաբանական է ժամավճարով չվարձատրվող աշխատողին աշխատավարձը բարելավել դասավանդվող ժամերի հաշվին: Ձեր առաջարկած փոփոխությունը ունենալու է չնչին դրական արդյունք : ՈՒ ըստայդմ նաև տուժելու է ուսուցչի շահագրգգռվածությունը մի կողմից և դպրոցի համար լավ մասնագետ գտնելու հնարավորությունը ՝ մյուս։ Կարգի 72-րդ կետում փոփոխություն է նախատեսված այս խնդիրին լուծում տալու նպատակով:
20 17.01.2023 13:44:13 Այս օրինագծի ընդունման դեպքում Զինղեկների հավելավճարը մոտավորապես 20% ով կրճատվելու է, որի պատճառով կարող ենք ունենալ զինղեկների մոտիվացիայի անկում։ Բացի դրանից դա անարդար է քանզի օրենքով սահմանված կարգով Զինղեկների աշխատավարձը հաշվարկվում է դրույքաչափով այլ ոչ թե ժամավճարով։ Ու այս ամենից զատ եկեք հիշենք մեր պետության ուսերին ծառացած մի շարք խնդիրներ որոնց հիմնական լուծումներն ընկած են այն սերնդի վրա որին ռազմական ոլորտի մասին առաջնային գիտելիքներ ու Հայրենասիրական ոգի են տալիս հենց այդ մասնագետները։ Կարգի 72-րդ կետում փոփոխություն է նախատեսված այս խնդիրին լուծում տալու նպատակով:
21 17.01.2023 13:47:28 հարգելի օրինագծի հեղինակ նզպ ուսուցիչների աշխատավարձը ձևավորվում է դրույքից այլ ոչ թե դասավանդած ժամերից: Նզպ ուսուցիչների հայրենանվեր գործը մոտիվացնելու համար առաջարկում եմ հավելավճարի տոկոսի հաշվարկը կատարել դրույքաչափից Կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը:
22 17.01.2023 14:41:07 նզպ ուսուցչի աշխատավարձը չի ձևավորվում դասավանդած ժամերից: Անտրամաբանական է նրանց հավելավճարի տոկոսը հաշվարկել դասաժամից: Դա էականորեն պակասեցնում է ձեր կողմից կազմակերպած աշխատավարձի բարելավումը: Կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը:
23 17.01.2023 14:44:53 Առաջարկում եմ վերանայել սույն նախագծի 12-րդ կետը, որտեղ շարադրված է. «72-րդ կետում «հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով» բառերը փոխարինել «հավելավճար է ստանում դասավանդվող ժամերին համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով» բառերով»: 12-րդ կետի վտանգի իրական աստիճանը հասկանալու համար դիտարկենք հետևյալ օրինակը: Ըստ գործող օրենքի 5 դասաժամ ունեցող և կամավոր ատեստացիայի արդյունքում 80% հավաքած ՆԶՊ ուսուցչի աշխատավարձը պետք է հաշվարկվի մեկ ամբողջ դրույք և 40% հավելավճար կիրառվի դրույքի նկատմամբ, այսինքն 200.000+80.000=280.000: Սակայն այս փոփոխություններից հետո նույն ուսուցչի աշխատավարձը հաշվարկվելու է մեկ ամբողջ դրույք և 40% հավելավճար է կիրառվելու դասավանդած 5 ժամերի վրա, այսինքն 200.000+18.000=218.000: Ըստ ՀՀ կառավարության 1999թ օգոստոսի 25-ի թիվ 532 որոշման 5-րդ կետի ժա ենթակետի և 2011թ նոյեմբերի 9 և 10-ի  թիվ 1222-ն և 1356-ն ԿԳ և ՊՆ նախարարների համատեղ հրամանի 23-րդ կետի ՆԶՊ ուսուցիչների դեպքում մինչև 11 դասաժամը հավասարեցվում է մեկ դրույքի։ Ներկայացված նախագծի 12-րդ դրույթի ներմուծման արդյունքում հակասություն է առաջանում, մի դեպքում մինչև11 դասաժամը հավասարեցվում է մեկ դրույքի, մյուս դեպքում 11 դասաժամը չի դիտարկվում որպես դրույք և հասանելի տոկոսները հաշվարկվում են ժամաքանակով, իսկ ՀՀ գրեթե բոլոր դպրոցներում ՆԶՊ դասաժամերը չեն հասնում սահմանված 22 դասաժամ/ մեկ դրույք սահմանաչափի՝ հաշվի առնելով առարկայի դասաժամերի սակավությունը։ Այս կերպ Կամավոր ատեստացիան չի ստեղծում հավասար պայմաններ ՆԶՊ ուսուցիչների համար՝ նրանց տալով առավելագույնը 11 դասաժամի հավելավճարի հնարավորություն՝  ի տարբերություն մյուս առարկաների ուսուցիչների և ի հակադրություն ՆԶՊ ուսուցիչների համար որդեգրած պետական քաղաքականության։ Սրան ի հավելումն,  եթե ցանկանում ենք 21-րդ դարի սովորողներին առաջադրվող կոմպետենցիաները զարգացնող և սրընթաց փոփոխվող աշխարհի տենդենցներին համահունչ ընթացող ու անընդհատ ինքնազարգացող ՆԶՊ ուսուցիչներ ունենալ, ապա պետք է օրենսդրական մակարդակով խթանել այն (մանավանդ, որ հաճախ այս ուսուցիչները միակ արական սեռի ներկայացուցիչներն են մանկավարժական կոլեկտիվում, իսկ ուսումնական գործընթացին  տղամարդկանց ներգրավմանը ուղղված բազում քննարկումներ ու մտահոգություններ են բարձրացվել կրթական տարբեր հարթակներում)։ Կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը:
24 18.01.2023 00:18:45 Այս նախագծով ուսուցչի աշխատավարձի բարելավումը քիչ է լինում, իսկ մեր վարչապետը ասում էր, որ ուսուցչի սշխատավարձը ամենաբարձրը պետք է լինի Կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը:
25 18.01.2023 01:52:30 կամավոր ատեստավորման արդյունքում զինղեկների աշխատավարձը ավելի ցածր է քան մյուս ատեստավորված մասնագետներինը: Առանց այն էլ ցածր հավելավճարը մի ցածրացրեք ժամավճարից տոկոս հաշվելով Կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը:
home.european_union.image_alt
home.european_union.text