base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ



Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N -Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1301-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «զենքի արտադրության» բառերից հետո լրացնել «և առևտրի» բառերը, իսկ «իսկ զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «սպորտային հրաձգությանմբ զբաղվող կազմակերպություններին» բառերը․
2) 4-րդ կետի 5-րդ ենթակետում և 5-րդ կետի 6-րդ ենթակետում «փորձարկումների» բառը փոխարինել «գնահատման» բառով․
3) 6-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«7) համապատասխանության գնահատման (համապատասխանության սերտիֆիկատ կամ համապատասխանության հայտարարագիր) փաստաթղթի պատճենը.»․
5) 7-րդ կետում՝ «երեք» բառը փոխարինել «յոթ» բառով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 5-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՕ-368-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:


Հայաստանի Հանրապետության
             վարչապետ                                        Ն. Փաշինյան

 

 

«____»______________ 2023թ.
Երևան

 

 

 

 

  • project.old_project_time.text

    30.01.2023 - 14.02.2023

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Безопасность

  • project.ministry.title

    Полиция

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1114

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text