не принято
«Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - project.vote.yes
-
2 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՏՈԼԻԶԱՏՈՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը.
«Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-574-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-573-Ն ՀՀ օրենքների ընդունմամբ: Որոնց համաձայն սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) շահումով խաղերի, գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի տված համապատասխան լիցենզիայի և խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա: Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Գործոցող օրենսդրությամբ սահմանված է չէ խաղադրույք ընդունելու իրավունքի պահանջ և սահմանված չէ խաղադրույք ընդունելու իրավունքի տրման կարգը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծերով առաջարկվում է կարգավորել խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարաբերությունները: Նախագծով առաջարկվում է սահմանել «Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը:
- Կարգավորման առարկան.
«Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգի սահմանում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվեն խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարաբերությունները:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
-
project.old_project_time.text
21.02.2023 - 08.03.2023
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Финансовая, Лицензирование и разрешение
project.views.title 962
project.print.title