base.notification_banner.text
project.favorite.title

ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 489 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն 01.03.2023 01:49:00 1. Նախագծի 3-րդ կետի համաձայն՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ինչպես Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ է նշված, Նախագծի ներկայացումը պայմանավորված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունմամբ, որը սակայն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի ապրիլի 28-ին: Հետևաբար առաջարկում ենք Նախագծի 3-րդ կետով նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետին: Ընդունվել է:
2 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն 01.03.2023 01:50:38 2. Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի նախաբանում նշել ՀՀ վարչապետի համապատասխան որոշման կրճատ անվանումը: Ընդունվել է:
3 Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն 03.03.2023 01:52:06 «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու և Կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չկան Ընդունվել է:
4 07.03.2023 16:10:22 «Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ» այնքան էլ հայերեն չէ։ Կառավարության որոշման նախագծում զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը (այդ թվում 36-րդ կետը) սահմանված է Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանի հավելվածով հաստատված «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին» համապատասխան: https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
home.european_union.image_alt
home.european_union.text