- Ընթացիկ իրավիճակը ևիրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Արդարադատության նախարարություն» բաժնի 13-րդ միջոցառման պահանջից:
Նախկինում ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվել են մի շարք կարևոր միջոցառումներ, որոնք էապես բարելավել են մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում:
Իրականացված ծրագրերով, այնուամենայնիվ, լիարժեքորեն չեն ապահովվել դրանցով սահմանված նպատակների իրականացումը: Բացի այդ, հաշվի առնելով Կառավարության նոր ծրագրով սահմանված առաջնահերթությունները, ի հայտ է եկել գործողությունների նոր ծրագրի ընդունման անհրաժեշտությունը:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի միջոցով՝ բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը կանխելու և հանրային համերաշխություն ապահովելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը և ապահովվելու են խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելմանն ու հետապնդմանն ուղղված գործուն մեխանիզմները:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը անհրաժեշտ և չափելի միջոցառումների միջոցով հասցեագրում և համակարգված ձևով տալիս է թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի հիմքում ընկած են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 650-Լ որոշմամբ սահմանված գերակայությունները, համաձայն որոնց՝ կառավարության հնգամյա գործունեության մեջ առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ` բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը։
Համապատասխանաբար, Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառում՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 650-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ցանկի 42-րդ կետի համաձայն։
3.Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, բացի ռազմավարությունից բխող գործողություններով նախատեսված իրավական ակտերի ընդունումից, առկա չէ: Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ, իսկ ռազմավարությունից բխող գործողությունների համար անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները և աղբյուրները նախատեսված են ռազմավարության գործողությունների ծրագրով:
4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Արդարադատության նախարարություն» բաժնի 13-րդ միջոցառման պահանջից:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների և հասարարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով: