base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է համաձայն "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1 կետի՝ համայնքի ավագանին  սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները :
 Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշվի առնելով գիշերային ժամերին լռության խախտման, գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ դեպքերը և դժբախտ դեպքերից հնարավորինս զերծ մնալը:  Նախագծի հավելվածում առկա կանոնների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Համայնքի  ավագանու  որոշումը  ենթաօրենսդրական  նոմատիվային  բյութի  իրավական  ակտ  է:
 "Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին"  օրենքի  2-րդ  հոդվածը  սահմանում  է՝
1)  նորմատիվ  իրավական  ակտ`  Հայաստանի  Հանրապետության  ժողովրդի,  ինչպես  նաև  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմինների  կամ  պաշտոնատար  անձանց  ընդունած  գրավոր  իրավական  ակտ,  որը  պարունակում  է  վարքագծի  պարտադիր  կանոններ  անորոշ  թվով անձանց  համար.
3)  ենթաօրենսդրական  նորմատիվ  իրավական  ակտ`  Սահմանադրության  և  օրենքների  հիման  վրա  և  դրանց  իրականացումն  ապահովելու  նպատակով  օրենքով  լիազորված  լինելու  դեպքում  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմինների  ընդունած  նորմատիվ  իրավական  ակտ.։
Հայամայնքի  ավագանին  Սահմանադրության  և  Տեղական  ինքնակառավարման  մասին",  օրենքների  հիման  վրա  և  դրանց  իրականացումն  ապահովելու  նպատակով  օրենքով  լիազորված  է  որպես  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմին  ընդունել  նորմատիվ  իրավական  ակտ։  Այն  պարունակում  է  վարքագծի  պարտադիր  կանոններ  անորոշ  թվով  անձանց  համար

 

 

  • project.old_project_time.text

    14.03.2023 - 29.03.2023

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Местное самоуправление

  • project.ministry.title

    Лорийская область муниципалитет Ташира

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 697

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text