base.notification_banner.text
project.favorite.title

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծ

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա ապահովել կուսակցությունների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, օրենսդրական կարգավորումների հստակությունն ու կանխատեսելիությունը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված գործառույթների պատշաճ իրականացումը, մասնավորապես՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման, աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի, ինչպես նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պատշաճ ուսումնասիրության կազմակերպումը:

  • project.old_project_time.text

    15.03.2023 - 30.03.2023

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Юстиция, Финансовая, Борьба с коррупцией

  • project.ministry.title

    Министерство юстиции

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1047

project.print.title

project.sentences.title

16.03.2023

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 37-րդ հոդվածները, ինչպես նաև 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ առաջարկում եմ օրենքների նախագծերից հանել կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների՝ գրառման ենթակա տվյալների փոփոխությունների պետական գրանցումը հավաստող ակտի պատճենը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու վերաբերյալ դրույթները: Այդ նպատակով կարելի է ըստ անհրաժեշտության փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել վերը նշված հոդվածներում, «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկերը հաստատելու մասին» N 1665-Ն որոշման մեջ, ՀՀ արդարադատության նախարարի 2013թ. մայիսի 13-ի N 85-Ն հրամանի մեջ:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text