base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

  Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն­ներ՝ որոշման դրույթները համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենքի 78-րդ և 82-րդ հոդվածներին։

  Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

  Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 78-րդ և 82-րդ հոդվածներին։

  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

  Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

  Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

  Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

  Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

  Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • project.old_project_time.text

    27.03.2023 - 11.04.2023

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Государственные доходы

  • project.ministry.title

    Комитет государственных доходов

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 867

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text