base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 14.04.2023 11:15:11 Անհասկանալի է նախագծի հիմնավորումը՝ կապված վարձակալության շուկայում գնաճի հետ։ Պետությունը իր լծակներով չի կարողանում մեղմել գնաճը, փոխարենը նման աբսուրդային նախագծով բարձրացնում է քաղաքացիների հարկային բեռը։
2 14.04.2023 11:34:54 Ոչ բարեխիղճ հարկատուին հարկային դաշտ բերելու համար վարչարարություն կիրառելու անզորությունից դրդված իշխանությունը փորձում է ծանրացնել այն քաղաքացիների հարկային բեռը, ովքեր հանգամանքների բերումով մեկից ավելի անշարժ գույք ունեն։ Ինչքա՞ն ետք է շարունակվի այսպիսի գործելաոճը...
3 15.04.2023 02:46:06 Իսկ օրենքի նախագիծը ներկայացնողները գոնե պատկերացում ունեն, որ մասնավորապես մարզերի բնակիչները, տարիներով վարկեր մարելով, մեծ չարճարանքով Երևանում կամ մարզկենտրոններում բնակարան են ձեռք բերել, որ իրենց ուսանողը հետագայում վարձով չապրի։ Իսկ հիմա էլ ստիպված են բարձր գույքահարկ վճարել։
4 15.04.2023 03:03:14 Սա անշարժ գույքի վարձակալություններից ստացվող եկամուտները վերհանելու և եկամտային հարկ հավաքագրելու լավագույն լուծումը չէ: Այլ մեխանիզմ պետք է մտածել: Օրինակ՝ ինչու չեք առաջարկում վարձակալությունից հաշվարկվող տարեկան եկամտային հարկից նվազեցնել վարձակալության հանձնված անշարժ գույքի հարկը: Եկամուտների հայտարարագրման համար մոտիվացիոն մեխանիզմ կիրառեք, այլ ոչ թե որևէ հարկատեսակի կիրառման տրամաբանությանը տրամագծորեն հակասող մոտեցում:
5 15.04.2023 04:19:02 Իսկ ինչպես է պատահել, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակների մտքով չի անցել նույն մոտեցումը կիրառել նաև տրանսպորտային միջոցների վարձակալության դեպքերի համար: Միգուցե դեռ ուշ չէ ???:
6 17.04.2023 04:02:49 Իսկ օրինակ եթե չեմ ապրում իմ բնակարանում, բայց ձեռնարկատիրությամբ եմ զբաղվում, ի՞նչ է առաջարկում եք ինքս իմ հետ վարձակալության պայմանագիր կնքեմ։
7 15.04.2023 04:43:47 Առաջարկվող մոտեցումը որևէ աղերս չունի անշարժ գույքի հարկի կիրառման տրամաբանության հետ: «Թանկարժեք գույքից՝ ավելի պրոգրեսիվ հարկ» մոտեցումը ամբողջությամբ խեղաթյուրվում է, քանի որ շատ ավելի ցածր արժեքի մեկից ավելի գույքեր տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով վարձակալության չտրամադրելու դեպքում դրանցից վճարվող անշարժ գույքի հարկը կարող է ավելին լինել, քան իրականում մինչև երկու անգամ ավելի թանկ արժեք ունեցող անշարժ գույքի համար վճարվող հարկը:
8 15.04.2023 05:23:58 Նման կետային և ժամանակային լուծումների գործելաոճը առհասարակ պետք է արմատապես վերանայվի: Հավանաբար ելնում են օրվա իրականությունից առ այն, որ այսօր օտարերկրացիների ներհոսքով պայմանավորված բնակարանների վարձավճարներն աճել են: Իսկ ինչ է տեղի ունենալու հակառակ երևույթԻ դեպքում, երբ օտարերկրացիները վերադառնան և անշարժ գույքի վարձակալության նկատմամբ պահանջարկը նվազի: Արդյոք ՊԵԿ-ը հակառակ նախաձեռնությամբ է հանդես գալու, թե շարունակելու է համոզել, որ ոչինչ որ վարձակալության նկատմամբ պահանջարկ չկա, ավելի էժան անշարժ գույքի հարկը երկու անգամ ավելի թանկ վճարեք, քան ավելի թանկարժեք գույքի համար է:
9 17.04.2023 04:10:04 Նախագծում հստակ չէ, թե ինչպես է հաշվարկվելու գույքահարկը. 1. եթե գույքը տնօրինվում է համասեփականատիրության իրավունքով 2. եթե գույքը պիտանի չէ բնակության համար, հետևաբար չի կարող տրվել վարձակալության 3. եթե գույքը չի վարձակալվում, բայց պարապուրդի էլ մատնված չէ, օրինակ՝ բնակվում են սեփականատիրոջ ընտանիքի անդամները կամ բարեկամները 4. եթե գույքը բնակեցված չէ, բայց ծառայում է սեփականատիրոջ շահերին, օրինակ ծառայում է որպես ձեռնարկատիրության գործունեության համար նախատեսված տարածք։
10 18.04.2023 00:59:40 Այնպիսի տպավորություն է, որ պետությունը ստիպում է գույքդ հանձնես վարձակալության՝ անկախ քո կամքից, թե չէ կպատժվես գույքահարկի կրկնապատկմամբ։ Նույնը կիրառեք էն ամենի վրա, ինչից մեկից ավել ունենք։ Այ քեզ մոտեցում․․․
home.european_union.image_alt
home.european_union.text