21.11.2017
Հավելված 1. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձև (այսուհետ՝ Հավելված 1): Հավելված 1-ի 2-րդ կետի 3-րդ և 7-րդ ենթակետերը սահմանում են. «Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները. 3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը (…) 7) ազդարարի ստորագրությունը»: Հիմք ընդունելով «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, առաջարկում ենք նշված ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները. 3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը, եթե հաղորդումը անանուն չէ: Անանուն լինելու դեպքում, գրանցամատյանում կատարվում է համապատասխան նշում. (…) 7) ազդարարի ստորագրությունը, եթե հաղորդումը անանուն չէ.»: Համապատասխանաբար, առաջարկում ենք վերը նշված փոփոխությունը կատարել նաև Ձև 1. Ազդարարների կողմից ներկայացված հաղորդումների Գրանցամատյանում, և 4-րդ և 8-րդ աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը: Հաղորդումը անանուն լինելու դեպքում կատարեք նշում այդ մասին. (…) 8. Ազդարարի ստորագրությունը, եթե հաղորդումը անանուն չէ.»: Այն դեպքում, երբ նպատակահարմար չէ սահմանել որոշակի ժամանակահատված, որից հետո ազդարարման էլեկտրոնային հարթակին ներկայացված տեղեկությունները և դրանց հիման վրա ձևավորված շտեմարանը ավտոմատ կերպով կջնջվի, առաջարկում ենք հնարավոր չարաշահումներից, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակյունից ելնելով գրանցամատյանը վարել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով: